21 մարտի 2018

2018թ. մարտի 20-ին Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի նիստի ժամանակ ներկայացվեցին ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ Ծրագրի արդյունքները: ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը, որը հանդիսանում է նաև Ծրագրի ղեկավար կոմիտե, վարում էր ՀՀ բնապահպանության նախարար, Խորհրդի նախագահ պարոն Ա. Մինասյանը:  Նիստին ներկա էր նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ պարոն Դմիտրի Մարիյասինը: ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դ.Հարությունյանը ներկայացրեց «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» Ծրագրի արդյունքները, մասնավորապես Ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության և Երկամյա առաջընթացի առաջին զեկույցի արդյունքները:  Խորհրդի նիստին ներկայացվեցին նաև վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսված հետագա աշխատանքները:

Խորհրդի նիստին ներկայացվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության  հանձնառու­թյունները և Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակները,  ՀՀ կառավարության «ՀՀ կողմից վավերացված մի շարք բնա­պահ­պանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավո­րությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  թիվ 49-8 որոշմամբ սահ­ման­ված միջոցառումների իրականացումը, ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությունները Կլիմայի Կանաչ Հիմնադրամի ֆինանսական մեխանիզմի շրջանակում: 

Օրակարգ_հայ.

Զեկուցում_Ծրագրի արդյունքների ներկայացում_Դ.Հարությունյան_հայ_pdf_2MB

Հուլիս 2018 Հայաստանի մանկապարտեզները լուսավորում են ճանապարհը Կարդալ ավելին
Հունիս 2018 Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Հունիս 2018 Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի /սեյսմիկ հետազննության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2018 Երգիծանկարների ցուցահանդես նվիրված կլիմային Կարդալ ավելին
Հունիս 2018 «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (14)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (3)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (13)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (43)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)