07 հուլիսի 2022

Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը և Հանրային լրագրության ակումբը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով լրագրողական նյութերի մրցույթ։

Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։


ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Մասնակցելու համար, անհրաժեշտ է մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը լրացնել  մրցույթի առցանց հայտադիմումը :
 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի/մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողները՝ անկախ տարիքից և մասնագիտությունից, ինչպես նաև 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողներ և այլ ոլորտային մասնագետներ:
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել լրագրողական նյութի մեկից ավելի գաղափար, սակայն հաջորդ փուլի համար ընտրվելու է յուրաքանչյուր մասնակցի առավելագույնը երկու գաղափար։
  • Մրցույթին կարող են ներկայացվել նաև թիմային նյութերի գաղափարներ (թիմի բոլոր անդամները պետք է լինեն ուսանողներ կամ 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ):
  • Կարող են առաջարկվել կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմայով հանրային իրազեկմանն ուղղված լրագրողական նյութեր՝ անկախ ժանրից և ծավալից․ նյութի ձևաչափն առաջարկում է նախագծի հեղինակը/ները։

Ներկայացված նյութերը պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների, ինչպիսիք են`

  • վտանգավոր օդերևութաբանական երևույթներին և աղետներին դիմակայում և արձագանքում, համայնքների դիմակայունության բարձրացում,
  • ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
  • մարդու առողջության հետ կապված խնդիրների կանխարգելում,
  • գյուղատնտեսության խոցելիության նվազեցում,
  • անտառների պահպանում, հրդեհների կանխարգելում,
  • տուրիզմի զարգացում,
  • բնահեն լուծումների կիրառում,
  • կենսաբազմազանության պահպանում,
  • կանայք և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը
  • և այլն։
     

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

  • Թեմատիկ շրջանակ․ կլիմայի փոփոխության տեսանկյունից խոցելի ոլորտներում կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների կարևորության, ոլորտին առնչվող թեմատիկ խնդիրների և հնարավոր լուծումների ներկայացում (60 միավոր)։
  • Ներկայացված աշխատանքի բովանդակություն․ հանրային լայն շրջանակների համար թեմային առնչվող հարցերի հասկանալի և մատչելի ներկայացում (20 միավոր)։
  • Ներկայացված աշխատանքում օգտագործված մեդիա ժանրերի և գործիքների ընտրություն և արդյունավետ կիրառում (20 միավոր)։
     

 

 

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

  • Առաջին փուլ

Մրցույթի առաջին փուլում ուսանողները մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը, պետք է ներկայացնեն իրենց լրագրողական նյութերի գաղափարները՝ մրցույթի առցանց հայտադիմումի ձևաչափով։ Մրցույթի հաջորդ փուլ անցնում են միայն հայտերի ընդունման տեխնիկական և բովանդակային չափորոշիչներին համապատասխան հայտերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներին, ինչը որոշվում է ոլորտային փորձագետների խմբի կողմից։

  • Երկրորդ փուլ

    Մրցույթի երկրորդ փուլ անցած նյութերի հեղինակները կմասնակցեն լրագրողական նախագծերի բանավոր ներկայացմանը (pitching), որի արդյունքում մասնագիտական ժյուրին կընտրի լավագույն 10 նախագիծը։

    Մինչև սեպտեմբերի 2-ը էլ․ փոստի միջոցով բոլոր մասնակիցները կտեղեկացվեն՝ արդյոք իրենց նախագծերն ընտրվել են  լրագրողական նյութերի բանավոր ներկայացմանը, թե՝ ոչ։  

    Երկրորդ փուլ անցած լրագրողական նյութերի բանավոր ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, Երևանում։ Անհրաժեշտության դեպքում՝ Ծրագիրը կկազմակերպի մարզերից դեպի Երևան և հետ մասնակիցների փոխադրումը։
  • Երրորդ փուլ

    Ընտրված 10 նախագծի հեղինակները դրանք իրականացնելու համար կստանան՝
    • Մեդիա մենթորի հետ աշխատելու և պատրաստի աշխատանքը ԶԼՄ-ում հրապարակելու հնարավորություն․ ընտրված աշխատանքների իրականացման ընթացքում ուսանողները հնարավորություն կստանան աշխատելու ԶԼՄ-ներից որևէ մեկի լրագրողի/խմբագրի հետ, ով և կապահովի պատրաստի աշխատանքի հրապարակումն այն ԶԼՄ հարթակում, որը ներկայացնում է։
    • Ֆինանսական աջակցություն լրագրողական աշխատանքներն իրականացնելու համար․ երկրորդ փուլ ընտրված աշխատանքների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր նյութը հիսուն հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ): Թիմային աշխատանքների դեպքում՝ գումարը կկիսվի թիմի անդամների միջև:
  • Եզրափակիչ՝ չորրորդ փուլ

    Իրականացված/ հրապարակված նյութերը կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին։ Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կստանան դրամական պարգևներ՝ յուրաքանչյուր նյութը հարյուր հազար ՀՀ դրամ (հարկերը՝ ներառյալ)։ Թիմային աշխատանքների դեպքում՝ գումարը կկիսվի թիմի անդամների միջև:
     

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտերի լրացման, մրցույթին ներկայացվող աշխատանքների թեմատիկ շրջանակի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և հարմարվողականության գծով փորձագիտական խորհրդատվության նպատակով հուլիսի 14-ին և 15-ին կանցկացվեն խորհրդատվական առցանց հանդիպում-քննարկումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև հուլիսի 13-ը, ժամը 23:59` լրացնելով առցանց հայտը։
 

Դիմելու կարգի, տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի լրագրող, ծրագրի համակարգող Սոֆի Թովմասյանին՝ գրելով stovmasyan@publicjournalism.am էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով 098 322 231 հեռախոսահամարով։
 

 

Հուլիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը Կարդալ ավելին
Հուլիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «ԴԻՄԱԿԱՅԵ՛ՆՔ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ » լրագրողական նյութերի մրցույթը Կարդալ ավելին
Հունիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շահառու կառույցների հետ քննարկվել է սելավների ռիսկի կառավարմանն ուղղված առաջարկների փաթեթը Կարդալ ավելին
Հունիս 2022 Problems Encountered in the Roadmap Development of National Greenhouse Gas Emissions Inventory System Discussed with Stakeholders and Field Experts Կարդալ ավելին
Հունիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարություն» դասընթաց-աշխատաժողովը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (65)
ԵՄ-ն կլիմայի համար (39)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (4)