08 օգոստոսի 2018

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն այցելել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի աջակցությամբ հիմնանորոգվող Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Փոխքաղաքապետին ուղեկցում էին ՄԱԶԾ ներկայացուցիչները, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Կենտրոնի հիմնանորոգումն արդեն մոտենում է ավարտին։ ՄԱԶԾ աջակցությամբ նախագծվել ու իրականացվել են շենքի համալիր սեյսմազինվածության մակարդակի բարձրացման միջոցառումներ, ջերմամեկուսացվել են տանիքն ու պատերը, տեղադրվել են էներգաարդյունավետ պատուհաններ և դռներ,ամբողջովին վերափոխվել է ջեռուցման համակարգը՝ կոնդենսացիոն տիպի կաթսաներով, ներդրվել է լուսադիոդային լուսավորության համակարգ:

Միայն պատող կոնստրուկցիաների արդիականացման շնորհիվ կենտրոնի էներգիայի ծախսը կկրճատվի 50 - 60 տոկոսով, համապատասխանաբար կկրճատվեն նաև ջերմոցային գազերի արտանետումները: Խնայված գումարները կարող են ուղղվել կենտրոնի այլ կարիքները հոգալուն։

Բացի դրանից՝ հիմնանորոգվել են շենքի սենյակներն ու մարզադահլիճները, բարեկարգվել՝ բակը։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո։

Դեկտեմբեր 2018 Քաղաքային կանաչ լուսավորություն ծրագրի ավարտական սեմիանր Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 ԻՍՕ 50001-2018 «էներգակառավարում», միջազգային դասընթացը Երևանում Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցը Հայաստան Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Հայաստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները Ղազախստանում մասնակցեցին «Էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին» Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոն Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (9)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (18)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Ազգային հարմարվողականության ծրագիր (1)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)