20 հունիսի 2018

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղա­րությանը ներկայացվել է ՀՀ Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը (2ԵԱԶ): Վերջինս մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ` «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդա­գրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում: 2ԵԱԶ կից ներկայացվել է  ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը 2014թ. համար։

Զեկույցը ներկայացնում է թարմացված տեղեկատվություն առավել թափանցիկ, համապարփակ և ճշգրիտ ձևով քան Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը՝ հաշվի առնելով նախորդ զեկույցի Միջազգային խորհրդատվության և վերլուծության ընթացքում քաղված դասերը և առաջարկությունները: 2ԵԱԶ  ներառում է տեղեկատվություն, ազգային պայմանների, ջերմոցային գազերի ազգային կադաստրի, կլիմայի մեղմման միջոցառումների, ստացված աջակցության և կարիքների, ինչպես նաև Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի մասին։ Զեկույցում նաև ներկայացված են էներգետիկ սեկտորում մեղմման գործողությունների կանխատե­սում­ները մինչև 2030թ. և դրանց ակնկալվող ազդեցությունը ջերմոցային գազերի արտանետումների վրա՝ հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը երկրի համար և այդ սեկտորում ջերմոցային գազերի արտանետումների մեղմման զգալի ներուժը:

Զեկույցի նախագիծը հավանության էր արժանացել «ՄԱԿ ԿՓՇԿ-ի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի» կողմից, որը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ:  

2ԵԱԶ և երկամյա պարբերականությամբ ապագա զեկույցների մշակումը և սահմանված կարգով ներկայացումը կոնվենցիայի քարտուղարությանը հաստատվել է ՀՀ կառավարության «ՀՀ-ի կողմից վավերացրած մի շարք բնապահպանական կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկ հաստատելու մասին» 2016թ. դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշմամբ։

Նոյեմբեր 2018 ԻՍՕ 50001-2018 «էներգակառավարում», միջազգային դասընթացը Երևանում Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցը Հայաստան Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Հայաստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները Ղազախստանում մասնակցեցին «Էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին» Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոն Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 Համակարգիչներ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (9)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (18)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)