08 հունիսի 2018

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ս.թ. հունիսի 8-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակում ներկայացրեցին շվեդ և հայ երգիծանկարիչների աշխատանքները, ովքեր հումորի և երգիծանքի միջոցով արտահայտել են իրենց վերաբերմունքը կլիմայի փոփոխության խնդրին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երգիծանկարիչների միության հետ մեկտեղ և  նպատակ ունի խթանել թեմայի շուրջ քննարկումները և առաջարկել նոր հեռանկարներ:

Ցուցահանդեսում ներկայացված են շվեդ երգիծանկարիչների՝ Մագնուս Բարդի, Ռիբեր Հանսսոնի, Հելենա Լինդհոլմի, Կարին Սունվիսսոն և Լավ Անթելի  և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի մի շարք անդամներ և անկախ երգիծանկարիչներ՝ Սամվել Աբգարյանը /ԱԲԳ/, Արսեն Գևորգյանը /Dizo./, Ժաննա Դադաշյանը /D.J./, Արսեն Թորոսյանը, Զավեն Օհանյանը և ասոցիացիայի նախագահ՝ Սուքիաս Թորոսյանը /ToTo/:  

Շվեդ-հայկական ցուցահանդեսը կներկայացվի Հայաստանի մի քանի քաղաքներում: Երգիծանկարների ցուցադրությանը զուգահեռ ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը հանրապետության տարբեր մարզերում կկազմակերպեն քննարկումներ և դասախոսություններ ներգրավելով երիտասարդներին և աշակերտներին: Այն զարկ կտա երևակայությանը և նոր մոտեցումներ կառաջարկի կլիմայի փոփոխության և բնապահպանական հարցերի շուրջ հանրային քննարկումների համար: 

Կլիմայի փոփոխությունը սպառնում է մեր կենսապայմաններին, առաջացնում է բնական աղետներ և ստիպում  մարդկանց լքել իրենց բնակավայրը: Կայուն ապագան պահանջում է հավակնոտ կլիմայական, էներգետիկ և բնապահպանական քաղաքականություն: Շվեդիայի կառավարությունը հավակնում է առաջնորդող դեր ունենալ ավելի կայուն հասարակություն ապահովելու  գործընթացներում և հավատարիմ մնալ  զարգացման գլոբալ նպատակներին ու  2030թ. Օրակարգին։

Հուլիս 2018 Հայաստանի մանկապարտեզները լուսավորում են ճանապարհը Կարդալ ավելին
Հունիս 2018 Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Հունիս 2018 Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի /սեյսմիկ հետազննության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2018 Երգիծանկարների ցուցահանդես նվիրված կլիմային Կարդալ ավելին
Հունիս 2018 «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (14)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (3)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (13)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (43)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)