06 դեկտեմբերի 2017

2017թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվեց Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների ֆինանսական համաձայնագիր:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Երևանի հանրային շենքերում և առաջին հերթին՝ մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման ու վերականգնվող /արևային/ էներգիայի օգտագործման միջոցառումներ: 

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրի» իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` Եվրոպական Ներդրումային Բանկից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող և Կլիմայի կանաչ հիմնադրամից ֆինանսավորվող ծրագրից:

«Շենքերի էներգաարդյունավետության ոլորտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  ու Երևանի քաղաքապետարանի համագործակցության սկիզբը դրվել է դեռ 2013թ.-ին, երբ համատեղ ուժերով Հայաստանում առաջին անգամ իրականացվեց բնակելի բազմաբնակարան շենքի ամբողջական ջերմաարդիականացումը Ավան վարչական շրջանում:

Համագործակցությունը հաջողությամբ շարունակվեց «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում, որի արդյունքում ժամանակակից լուսավորության համակարգեր տեղադրվեցին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում: 2017թ. համագործակցության մի նոր ձևաչափով են ընթանում Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի վարչական շրջաններում երկու հանրային շենքերի էներգաարդյունավետ հիմնանորոգման աշխատանքները:

Նոր վարկային համաձայնագրի և բնապահպանական ուղղվածության դրամաշնորհի միջոցները փաստում են, որ էներգաարդյունավետ մոտեցումները  շարունակական են լինելու: Սա ընդամենը առաջին փուլն է, որը հիմնականում իրականացվելու է հանրային շենքերում, սակայն մենք նախատեսում ենք որ համախմբելով ուժերը գործընկերների հետ կարող ենք հաջողություններ արձանագրել նաև բնակարանային ոլորտի էներգաարդյունավետության ծրագրերում», - նշեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

Հուլիս 2018 Հայաստանի մանկապարտեզները լուսավորում են ճանապարհը Կարդալ ավելին
Հունիս 2018 Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Հունիս 2018 Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի /սեյսմիկ հետազննության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2018 Երգիծանկարների ցուցահանդես նվիրված կլիմային Կարդալ ավելին
Հունիս 2018 «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (14)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (3)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (13)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (43)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)