07 հուլիսի 2017

2017թ. հուլիսի 7-ին, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը (դիտել):

Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, և հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:

Ծրագրի փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գործակալությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից՝ ապահովելով կայուն զարգացում:

Ծրագիրն ուղղվելու է հասարակական և բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ ապահովելով առավել խոցելի տնային տնտեսությունների համար ծախ-սերի մատչելիություն, ինչպես նաև ստեղծելով բարենպաստ շուկայական միջավայր ներդրումների և մեծամասշտաբ բիզնես մոդելի ստեղծման համար։

Հարկ է նշել, որ Հայաստանում բնակիչների 30 տոկոսը համարվում է «էներգետիկ աղքատ» (երբ ընտանեկան բյուջեի 10 տոկոսից ավելին ծախսվում է էներգակիրների վրա)։ Իսկ շենքերին բաժին է ընկնում ջերմոցային գազերի արտանետումների շուրջ 25 տոկոսը։

Ծրագրի շրջանակներում՝ շենքերում ջերմամեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել շուրջ 50-60 տոկոս էներգախնայողություն, և հետևաբար, բյուջեի տնտեսում, իսկ ներդրումները շուրջ 20 տարվա ընթացքում կհանգեցնեն 5.1-5.4 մլն տոննա ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատմանը: Ի լրումն ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորմանը, ծրագիրը կխթանի նաև մասնավոր և հանրային հատվածի կողմից մոտ 110 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, սերտ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, այլ քաղաքապետարանների և այլ միջազգային ու տեղական գործընկերների հետ: Ծրագրի տևողությունը վեց տարի է:

Հոկտեմբեր 2017 Երևանի կանաչ լուսավորության շաբաթ. նոր լույսի ներքո, 23-27 հոկտեմբերի 2017 Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2017 Հանրային ելույթ «Ինչպես բարելավել էներգաարդյունավետությունը և զարգացնել պահանջարկի կառավարումը» թեմայով Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2017 Փողոցային լուսավորության համակարգերի արդիականացման նախագծերի իրականացման մեթոդական ապահովում. կլոր-սեղան քննարկում Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2017 Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները Կարդալ ավելին
Օգոստոս 2017 Կլիմայի կանաչ հիմնադրամի ՀՀ-ում առաջին ծրարգի մեկնարկային աշխատաժողովը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ներդրումների ռիսկերի նվազեցում (7)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (40)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (6)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)