19 հոկտեմբերի 2017


 «Քաղաքային կանաչ լուսավորություն» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հոկտեմբերի 23-27-ը կազմակերպում է «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» խորագրով արշավ, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության լուծումների վերաբերյալ: Արշավը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման 7-րդ (Մատչելի և մաքուր էներգիա) և 13-րդ (Գործողություն՝ ի նպաստ կլիմայի) նպատակներին: Շաբաթվա ընթացքում քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու էներգախնայող LED տեխնոլոգիային առնչվող մի շարք կրթական և զվարճալի միջոցառումների:

դիտել հոլովակը                                                          ներբեռնել գրքույկը

Ի՞նչ է LED լուսավորությունը

Լուսադիոդային (LED – Light Emitting Diode) լուսավորությունը Հայաստանում տեխնոլոգիական զարգացման հրաշալի օրինակ է: Ճանապարհների ու փողոցների LED լուսավորության շնորհիվ գիշերային երթևեկությունն ավելի անվտանգ է, իսկ

երեկոյան զբոսանքը՝ ավելի հաճելի: LED-ն օգտագործում է 8 անգամ ավելի քիչ էներգիա, 8 անգամ նվազեցնում է ջերմոցային գազերի արտանետումներն ու դարձնում շրջակա միջավայրը բարենպաստ ու հաճելի: Այսօր Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) ֆինանսավորման, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) և ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շնորհիվ մենք այդ առավելությունները գնահատելու հնարավորություն ունենք:

Երևանի բնակիչներն ու հյուրերն արդեն իսկ վայելում են օդանավակայան տանող ճանապարհի, ինչպես նաև Մաշտոցի և Արշակունյաց պողոտաների, Ծիծեռակաբերդի և Աթենքի փողոցների լուսադիոդային լուսավորությունը: 2015 թ. մարտից շուրջ 1300 LED լուսատուների շնորհիվ քաղաքի այդ հատվածները բոլորվին նոր լույսի ներքո են ներկայանում: Երևանի կենդանաբանական այգին ևս շողում է 160 նոր LED լամպերի լույսով: Միայն այս 5 կետերում իրականացված փոփոխությունը տարեկան ավելի քան 500 տոննայով կրճատում է ջերմոցային գազերի արտանետումը, ինչի շնորհիվ LED-ի կիրառությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև հրաշալի շրջակա միջավայրի պահպանության համար: 

Բնապահպանությունը միակ առավելությունը չէ. էներգախնայող գերարդյունավետ LED տեխնոլոգիան նաև մեծապես կրճատում է Երևանի քաղաքապետարանի էլեկտրաէներգիայի ծախսը` տարեկան ընդամենը հինգ փողոցից ապահովելով 115,000 դոլարի խնայողություն:

Ինչպես կարող է LED լուսավորությունը փոխել ՔՈ աշխարհը

Լուսադիոդային լուսավորությունը մեծ դերակատարություն ունի հանրային տարածքներում: Սակայն այդ առավելությունները. դու կարող ես գնահատել նաև եթե  նույն տեխնոլոգիան կիրառես նաև տանը: Պարզապես փոխարինի՛ր քո տան սովորական շիկացման լամպերը LED տարբերակով: Թեպետ դրանք ավելի թանկ արժեն, սակայն առավելությունները շատ գրավիչ են. LED լամպերը մինչև 50 անգամ ավելի երկար են գործածվում, ծախսում են 8 անգամ ավելի քիչ էներգիա և շատ ավելի ոճային տեսք ունեն: Այսպիսով՝ դու կարող ես վայելել քո տան վերափոխումը, խնայել գումար և բարի գտնվել շրջակա միջավայրի նկատմամբ՝ գալիք երկար տարիների ընթացքում ամեն անգամ միացնելով լույսը:

Ինչպես մասնակցել «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» արշավին

Լուսադիոդային էներգախնայող լուսավորության առավելությունները ներկայացնելու  նպատակով հոկտեմբերի 23-27–ը կկայանա «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» խորագրով ուրախ միջոցառումների ծրագիրը:

Միացիր լամպերի փոխանակմանը և շահիր նվերներ

«Երևանի անաչ լուսավորության շաբաթվա» ընթացքում Երևանի տարածքում կգտնես հատուկ տաղավարներ, որտեղ կարող ես փոխանակել քո տան ավանդական շիկացման լամպը LED լամպով: Անվճար LED լամպից բացի՝ դու կարող ես նաև շահել փոքրիկ անակնկալ-նվեր՝ վարդ, գինի, սուրճ, շոկոլադ, թանգարանի տոմսեր: Այսպիսով՝  կարող ես սիրելիիդ հաճելի անակնկալ մատուցել կամ այն ինքդ վայելել:

Տաղավարները աշխատելու են երկուշաբթիից ուրբաթ 12:00–20:00 հետևյալ հասցներում (քարտեզը տես ստորև)

Հոկտեմբերի 23, 24, 25

Հյուսիսային պողոտա, շատրվանների հարևանությամբ

«Երիտասարդական» մետրո կայարանի հարևանությամբ

Հոկտեմբերի 26, 27

Գարեգին Նժդեհի հրապարակ, «Ամերիաբանկի» հարևանությամբ

Նոր Նորքի 2–րդ զանգված, շուկայի հարևանությամբ
 

Բացահայտիր ավելին՝ Պեչա-Կուչա երեկոյի ընթացքում

Միացիր և բացահայտիր, թե ինչ ունեն պատմելու մեր առաջատար մասնագետները քաղաքի կանաչ զարգացման և բարենպաստ շրջակա միջավայրի մասին:  Հանդիպում ենք Պեչա-Կուչայի (PechaKucha) ձևաչափով։ Եթե անգամ մինչ օրս չես լսել Պեչա-Կուչայի մասին, համոզված ենք, որ կհավանես այն:

Ձևավորվելով Ճապոնիայում՝ այն բառացիորեն նշանակում է ճեպազրույց։ Սա պրեզենտացիայի ձևաչափ է՝ բաղկացած 20 պատկերներից, որոնցից յուրաքանչյուրը մեկնաբանվում է 20 վայրկյանում: Այն արագընթաց է ու զվարճալի, օգնում է խուսափել «թեժ բախումներից», քանի որ բանախոսներից յուրաքանչյուրն իր մտքերն արտահայտելու համար 7 րոպեից էլ քիչ ժամանակ ունի:

Համեցե´ք Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակ (Երևան, Մելիք-Ադամյան փող., 2/2 շենք) ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին: Մուտքը ազատ է։

սեղմեք պատկերներին՝ կարդալու համար

Դեկտեմբեր 2017 ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի 23-րդ Կողմերի կոնֆերանսի արդյունքները Հայաստանի մամուլում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2017 Հայաստանը մասնակցեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային զեկույցների կարծիքների փոխանակման աշխատաժողովին Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2017 Կայացավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 23-րդ համաժողովը Կարդալ ավելին
Նոյեմբեր 2017 Աշխատաժողով միջին և մեծ ֆերմերային տնտեսությունների գյուղատնտեսական թափոններից կենսավառելիքի արտադրության հնարավորությունների մասին Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2017 Երևանի կանաչ լուսավորության շաբաթ. նոր լույսի ներքո, 23-27 հոկտեմբերի 2017 Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ներդրումների ռիսկերի նվազեցում (8)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (0)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (10)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (41)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)