20 ապրիլի 2017

2017թ. ապրիլի 15-ին այց է կազմակերպվել Վայոց ձորի մարզի Չիվա համայնքի պիլոտային ծրագրի տեղանք, որտեղ իրականացվում են սելավապաշտպան միջոցառումներ: Նախկինում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Չիվա համայնքում սելավի ռիսկը շատ բարձր է և բացահայտվել են սելավի չորս հիմնական աղբյուրներ, որոնցից մեկը ընտրվել է ՄԱԶԾ-ի կողմից որպես ծղոտե գլանների միջոցով սելավապաշտպան ցուցադրական ծրագրի իրականացման տեղանք: Ծրագիրն իրականացվում է «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության  ռիսկերի մեղմումը  գյուղական համայնքներում» ՄԱԶԾ-ՃԿՎԲ Ծրագրի կողմից:

Դեգրադացված լանջերին տեղադրվել են ծղոտե գլաններ, որոնք տեղակայվել են միմյանց նկատմամբ որոշակի հեռավորության վրա: Ծղոտե գլանները հնարավորություն են տալիս դանդաղեցնել ջրի հոսքը, պահպանել խոնավությունը և բույսերի սերմերը՝ այսպիսով ստեղծելով նպաստավոր պայմաններ բուսականության վերականգնման համար: Չիվայի ծրագրի դեպքում բացի ծղոտե գլաններից  ցուցադրական ծրագրի տեղանքում տնկվել են նաև չորադիմացկուն ծառեր, և բարձրացվել է տնկիների կպչողականությունը ջրի կլանման միջոցով: Բուսականության պահպանման նպատակով տեղանքը նաև ցանկապատվել է, որպեսզի թույլ չտրվի կենդանիների մուտքը տարածք:  

Ծրագրի իրականացման ընթացքում Չիվայի համայնքապետարանը համագործակցել է ՄԱԶԾ-ի հետ և ներկայումս էլ ապահովում է տեղանքի պահպանությունը: Համայնքապետրանը հոգում է նաև ծառերի ոռոգման, ինչպես նաև տեղանքի անվտանգությունը: Մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ 2016թ. գարնանը տնկված վայրի ծառերի կպչողականությունը 65-70 է, որն էլ շատ լավ արդյունք է՝ հաշվի առնելով տարածքի դեգրադացվածությունը: Հողի բերրիությունը ստուգելու նպատակով 2016թ. աշնանը տարածքում տնկվել են նաև դեղձենիներ: 2016թ. համեմատ բուսականությունը նույնպես ավելի լավ է աճել այդ տարածքում: ՄԱԶԾ-ն  կշարունակի տեղանքի մոնիթրինգը, որպեսզի հավաքագրվեն բոլոր անհրաժեշտ տվյալները հետագայում այլ տեղենանքներում այդ տեխնոլոգիան կիրառելու համար:

Այցի մասին պատմող տեսահոլովակ

 

Հունիս 2018 Հայաստանի Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Հունիս 2018 Ներկայացվել են Երևանի 31 մանկապարտեզների շենքերի տեխնիկական վիճակի /սեյսմիկ հետազննության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2018 Երգիծանկարների ցուցահանդես նվիրված կլիմային Կարդալ ավելին
Հունիս 2018 «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» խորագրով երկրորդ համաժողով Կարդալ ավելին
Մայիս 2018 Բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կառավարում և ֆինանսավորում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (13)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (3)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (5)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (13)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (43)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)