14 փետրվարի 2019

Փետրվարի 13-ին, 2019թ. Անի հյուրանոցում տեղի ունեցավ ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր ներկայացնել Ծրագրի հիմնական նպատակները և նախա­տեսվող գործողությունները, ինչպես նաև ազգային գործընկերների և միջազգային կազմակերպու­թյուն­­ների հետ խորհրդակցություն­ների միջոցով աջակցել Հայաստանի ստանձնած կայուն զարգացման նպատակների իրագործմանը: Մեկնարկային աշխատաժողովին ներկա էին տարբեր նախարարությունների և գերատեսչությունների, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների և մասնավոր հատվածի մոտ 90 ներկայացուցիչներ:

Մեկնարկային աշխատաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը: ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայաց­րեց հարմարվողականության պլանավոր­­ման խնդիր­ները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակում, որին էլ հետևեց նոր մեկնարկած ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի ներկայացումը: Բնապահպանության նախարարության հետ համակարգմամբ, ինչպես նաև այլ ազգային և տեղական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ազգային հարմարվողականության ծրագրի մշակումն է, որը կօգնի ներառել կլիմայի փոփոխության հարմարվողականությունը ազգային, ոլորտային և տեղական կառավարման պլանավորման և բյուջետավորման գործընթացներում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների նկատմամբ կայուն աճի կարևոր մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրման գծով օժանդակությունը։

Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին  տրամադրվել է 2.7 մլն դոլար չորս տարի տևողությամբ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստա­նում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանա­վորման  առաջխաղացման համար» Ծրագրի իրականացման համար, որը լիովին համահունչ է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի նախատեսված հարմարվողականության առաջնահերթություններին։

Այս ծրագրի շրջանակներում ռազմավարական գործընկերությունը Բնապահպա­նության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ որպես իրականացնող գործընկերոջ, ուղղված է աջակցելու Հայաստանի Հանրապե­տության կառավարու­թյանը կլիմայի հարմարվո­ղականության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրի ձևավորմանը: Սա հնարավոր կլինի իրագործել կլիմայի հետ կապված ռիսկերի բացահայտման և դրանց մեղմման ռազմավարու­թյունների՝ շարունակական զարգացման պլանավորման և բյուջետա­վորման գործընթացներում հետագա ներառման միջոցով։ Նախատեսվում է, որ ազգային հարմարվողականության պլանավորման գործընթացի զարգացմանը զուգընթաց, Հայաստանում հիմքեր կձևավորվեն ինստիտուցիոնալ մակարդակում կայուն հարմարվողականության գործ­ընթացների համար, առաջնային խոցելի ոլորտներին, մասնավորապես` ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսա­շրջության և մարդկային բնակավայրերի ոլորտներին ուղղորդված համակարգային և կրկնելի գործընթացների մշակման միջոցով։

Տեղական և միջազգային կազմակերպություններն առանձին ներկայացրեցին իրենց փորձը և կլիմայի փոփոխության ռիսկերի, խոցելիության և հարմարվողականության հետ կապված ընթացիկ գործունեությունը: Արդյունավետ քննարկվեցին կլիմայի փոփոխության ռիսկերը և հետագա համագործակցության ուղիները դոնորների աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջև, ինչպես նաև աշխատաժողովի եզրափակիչ մասում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր կազմակերպությունների հետ բացահայտել պոտենցիալ համագործակցության հնարավորությունները՝ առավել հետաքրքիր համագործակցության և ազդեցության համատեղման համար:

Օրակարգ_հայ.

Զեկուցում_Դիանա Հարությունյան_հայ.

Զեկուցում_Գոհար Հովհաննիսյան_հայ.

Փետրվար 2019 Հարմարվողականության ազգային ծրագրի մեկնարկային սեմինար Կարդալ ավելին
Փետրվար 2019 Էներգաարդյունավետության խթանման ԵԱՏՄ ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ Կարդալ ավելին
Հունվար 2019 Դասընթաց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2018 Քաղաքային կանաչ լուսավորություն ծրագրի ավարտական սեմինար Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 ԻՍՕ 50001-2018 «էներգակառավարում», միջազգային դասընթացը Երևանում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (12)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (18)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (2)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)