12 հունիսի 2018

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում «Երևանի էներգաարդյու­նավետության ծրագրին» տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակ­ներում իրականացվել է մայրաքաղաքի մանկապարտեզների տեխնիկական վիճակի/սեյսմիկ հետազննություն։ «Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն» իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրված ֆինանսական պայմանագրի հիման վրա:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 31 մանկապարտեզներ։

Հունիսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հետազննության արդյունքների ներկայացում և քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։

«Մենք միշտ ընդգծում ենք յուրաքանչյուր խնդրի բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործոնների համադրությունը։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է թվալ խոշոր ներդրում, որը, սակայն, արդարացված է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած աղետ կանխելն ավելի քիչ ծախսատար է, քան հետևանքները վերացնելը». ասաց  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հիշեցրեց, որ եթե մինչև 1988թ-ը Երևանում կառուցվող բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունը մինչև 8 բալ էր, ապա 88-ի երկրաշարժից հետո այս չափորոշիչը վերանայվեց և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2017թ․ կոմիտեն մշակել և կառավարությանն է ներկայացրել շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարություն, որով նախատեսվում է, ըստ կարևորության, հաջորդաբար  կատարել շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննություն, տրամադրել շենքերի տեխնիկական անձնագրեր և ստեղծել միասնական բազա։ ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված գնահատման տվյալները կհամալրեն այդ բազան։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ չի սահմանափակվելու միայն մանկապարտեզներով, աջակցելու է նաև հանրային նշանակության այլ շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ մասնագետների խումբը մանկապարտեզների սեյսմակայունության ուժեղացման առաջարկները մշակելիս օգտագործել է նորարարական մոտեցումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Ներկայացնելով հետազննության արդյունքները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ շենքերի յուրաքանչյուր տիպի համար կարողացել են գտնել նվազագույն ֆինանսական միջոցներով մանկապարտեզների սեյսմակայունությունը բարձրացնելու լավագույն տարբերակը։ Միայն մեկ մանկապարտեզի դեպքում հետազննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն. ուժեղացումը նպատակահարմար չէ։

Հետազննության արդյունքների ներկայացմանը հետևեց արդյունավետ քննարկում և կարծիքների ակտիվ փոխանակում:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրին տրամադրվող տեխնիկական օժանդակության հետագա աշխատանքները ներառում են՝

  • մանկապարտեզների շենքերի էներգետիկ աուդիտների իրականացումը /ընթացքում է/,
  • Տեխնիկական հետազննության և էներգետիկ աուդիտի արդյունքների հիման վրա մանկապարտեզների հիմնանորոգման նախագծերի մշակումը,
  • Շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողությունը,
  • Շահագործման առաջին տարվա ընթացքում մոնիտորինգի իրականացումը:
Նոյեմբեր 2018 Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցը Հայաստան Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Հայաստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները Ղազախստանում մասնակցեցին «Էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին» Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոն Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 Համակարգիչներ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 Մասնակցություն Ռուսաստանյան էներգետիկ Շաբաթի 2018 աշխատանքներին Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (8)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (18)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)