31 մայիսի 2019

Առաջադրանքի նպատակն է ցուցադրել մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքի ջերմային և էլեկտրական էներգիայի պահանջարկի նվազեցումը շենքում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման դեպքում, կատարել շենքի էներգասպառման և ջերմատեխնիկական և ջերմաֆիզիկական ցուցանիշների վերլուծություն, ինչպես նաև կազմել շենքի էներգետիկ անձնագիր և էներգաարդյունավետության սերտիֆիկատ (պիտակ):

Առաջադրանքն իրականացվել է Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում: