06 սեպտեմբերի 2017

ՄԱԿ ԵՏՀ Բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման Երկրի նկարագրերը միտված են օժանդակել կառավարություններին` բարելավել իրենց բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողային ռեսուրսների կառավարման  ոլորտները և, միևնույն ժամանակ, խրախուսել կայուն զարգացումը: Նկարագրության մեջ վերլուծու­թյան են ենթարկվում միտումները և քաղաքականության զարգացումները, և տրվում է երկրի տվյալ ոլորտների քաղաքական, տնտեսական և սոցիալական շրջանակների ընդհանուր գնահատականը: Ուսումնասիրությունները կատարվում են Անդամ երկրների խնդրանքով և իրականացվում են միջազգային փորձագիտական թիմի կողմից` պետական մարմինների, միջազգային այլ կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնա­կառա­վարման մարմինների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

Ներբեռնել ՀՀ վերաբերյալ զեկույցի հայերեն թարգմանությունը:

Հրապարակումը տեղադրվեց նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կայքում: