Մեր մասին

Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 1997թ. ՄԱԶԾ/ԳԷՖ «Հայաստան. Կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում» ծրագրի շրջանակներում: Հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական կենտրոնը: Ներկայումս Տեղեկատվական Կենտրոնը գործում է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում՝ աջակցելով ՀՀ բնապահպանության նախարարությանը ՄԱԿ ԿՓՇԿ իրականացման մասին  տեղեկատվությունը դարձնելով հասանելի: 

Գործունեություն

Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի գործունեությունը ներառում  է ՄԱԿ ԿՓՇԿ ներքո ՀՀ պարտավորությունների իրականացմանն ուղղված հետևյալ ոլորտները՝

  • Քայլեր՝ ուղղված կլիմայի փոփոխության հարցերը սոցիալական, տնտեսական և բնապահպանական քաղաքականության մեջ ներառելուն,
  • Գործողություններ՝ ուղղված  տեխնոլոգիաների փոխանցման խթանմանը,
  • Կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ և սիստեմատիկ դիտարկումներ,
  • Կրթությանն, ուսուցմանն և հանրային իրազեկման առնչվող հարցեր,
  • Կարողությունների հզորացման մասին տեղեկատվություն ազգային և տարածաշրջանային մակարդակներով
  • Ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված նվազագույնին հասցնելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը տնտեսության, առողջության և շրջակա միջավայրի վրա:

Մեր նպատակը

Կենտրոնի առաջնային նպատակն է կլիմայի փոփոխությանն առնչվող տեղեկատվության հավաքագրումը, համակարգումը և փոխանակումը, ինչպես նաև այդ տեղեկատվության հասանելիության ապահովումը տեղական և միջազգային գործընկերների համար՝  ապահովելով Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող գործունեության թափանցիկությունը և մատչելիությունը:  Հանրային հասանելիությունը կլիմայի փոփոխությանն առնչվող տեղեկատվությանը կարևորվում է Կոնվենցիայի 6-րդ Հոդվածով: Այսպիսով Կենտրոնի կողմից մշակված երկլեզու ինտերնետային կայքը, տեղեկատվական թերթիկները և հրատարակված նյութերը նպաստում են Կոնվենցիայի նպատակների իրականացմանը: Կենտրոնը բացահայտում և ստեղծում է տեղական և միջազգային տեղեկատվական աղբյուրների ցանց՝ հատկորոշելով գործընկերների, ովքեր կարող են համագործակցել հետագա ծրագրի շրջանակներում:

Մեր գործընկերները

“Հայհիդրոէներգանախագիծ” ՓԲԸ

Մոսկովյան փող. # 33 ա, Երևան 0002, ՀՀ (Phone) + 374 10 530 227 (e-mail) hgarmens@netsys.am

Հայաստանի պետական ագրարային համալսարան

Տերյան փող. # 74, Երևան 0009, ՀՀ (Phone) + 374 10 522 361 (Fax) (e-mail) info@armagrar-uni.am www.armagrar-uni.am
Դիանա Հարությունյան

Դիանա Հարությունյան

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող

PhD in Biological Sciences

Tel.: (+37410) 583932 (14)

Email: diana@nature.am

Արմեն Զոհրաբյան

Արմեն Զոհրաբյան

ԻՀ Մասնագետ

Email: armen.zohrabyan@undp.org

Տաթևիկ Վահրադյան

Տաթևիկ Վահրադյան

Փորձագիտական խմբի օգնական, ԿՓՏԿ-ի կայքի կառավարիչ

Tel.: (+37410) 583920 (18)

Email: climate@nature.am

Մարիաննա Արզանգուլյան

Մարիաննա Արզանգուլյան

Փորձագիտական խմբի օգնական, ԿՓՏԿ-ի կայքի կառավարիչ

Master of Science in Applied Economics

Tel.: (+37410) 583920 (0)

Email: marianna.arzangulyan@undp.org