22 մարտի 2021

Մարտի 9-ից 18-ը «Հարմարվողականության ազգային ծրագիր` Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» երկօրյա վերապատրաստումների շարքը:  Վերապատրաստումները կազմակերպվել են «Բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը կլիմայի փոփոխության նկատմամբ` Հայաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության արդիականացման միջոցով» ՄԱԶԾ-ՌԴՄՀ ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» (ՇՄՆ ՀՄԿ) հետ համագործակցությամբ։

Վերապատրաստումների ընթացքում մասնակիցները ծանոթացան ԱԹՍ-երի զարգացման պատմությանն ու առկա միտումներին, ներկայումս քարտեզագրական աշխատանքներում ԱԹՍ-երի գործածությանը,  դրանց միջոցով ստացված տվյալների մշակմանն ու կիրառությանը, ինչպես նաև հիդրոլոգիական վերլուծություններում, մասնավորապես՝ գետերում, լճերում, ջրամբարներում ջրի մակարդակի փոփոխությունների, ջրհեղեղների մոնիթորինգի և վաղ ազդարարման, ձնածածկույթի, հողի խոնավության մոնիթորինգի, ջրային հաշվեկշռի կազմման և այլ նպատակներով ԱԹՍ-երի միջոցով ստացվող տվյալների կիրառության ձևերին: Մասնակցիներին ներկայացվեցին նաև դաշտային պայմաններում ԱԹՍ-երի թռիչքների պլանավորման գործընթացն ու պարտադիր չափորոշիչները, ԱԹՍ-երի կառավարման ու թռիչքների պլանավորման լայնորեն կիրառվող ծրագրային ապահովումները, ինչպես նաև «Mavic 2 Pro» սարքի տեխնիկական բնութագիրն ու հնարավորությունները: Տեսական գտելիքներից բացի մասնակիցները հնարավորություն ունեցան իրականացնել ԱԹՍ-երի անհատական թռիչքներ դաշտային պայմաններում և «DJI FLIGHT SIMULATOR» ծրագրային ապահովման միջոցով, ինչպես նաև համապատասխան համակարգչային ծրագրերի միջոցով կատարել վերլուծական և քարտեզագրական աշխատանքներ դաշտային պայմաններում իրականացված թռիչքների ընթացքում ստացված տվյալների մշակման միջոցով:  Վերապատրաստումների ավարտին մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր:

ԱԹՍ-երի կիրառությունը և ստացված մասնագիտական հմտությունները թույլ կտան լրացնել հիդրոլոգիական և օդերևութաբանական, ինչպես նաև դժվարամատչելի անտառածածակ վայրերում մշտադիտարկման աշխատանքների իրականացման, սելավային հոսքերի ռիսկերի կառավարման, անհրաժեշտ տարածքների քարտեզագրման կամ բուսականության վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներում առկա բացերը:

Վերապատրաստումներին մասնակցեց ՇՄՆ ՀՄԿ-ի  Կիրառական կլիմատոլոգիայի, Կլիմայի ուսումնասիրության և մոնիթորինգի, Հիդրոօդերևութաբանության ուսումնասի­րու­թյունների և մոնիթորինգի, Հիդրոգրաֆիայի, Հիդրոմորֆոլոգիայի և մոնիթորինգի, Ագրոօդերութաբանության, Անտառային մոնիթորինգի բաժինների, ինչպես նաև «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոնի», Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Ագրարային համալսարանի 59 մասնագետ:

Միջոցառման օրակարգին և ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Մարտ 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» վերապատրաստումների շարքը Կարդալ ավելին
Մարտ 2021 Հայաստանի կողմից կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին պիլոտային ուսումնասիրությունը կնպաստի ԵՄ հաջողված փորձի կիրառմանը տեղական մակարդակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ջրային ռեսուրսների խոցելիության և մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման հարցերը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի հանրամատչելի լուսաբանումը. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ երկօրյա դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականության լուծումները կլիմայի փոփոխության համատեքստում. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ եռօրյա աշխատաժողով ոլորտի շահառուների մասնակցությամբ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (35)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (24)
ԵՄ-ն կլիմայի համար (20)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (0)