20 մարտի 2020

«ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում մշակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ» նոր հաշվետվությունը։ Հաշվետվությունը պաշտոնապես հրապարակվել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի 2020 թ․ փետրվարի 5-ին հրապարակված Սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցում։

Էներգետիկ հաշվեկշիռը մշակվել է՝ համագործակցելով ՋԳ արտանետումների գույքագրմանը մասնակցող փորձագետների խմբի հետ: 

Էներգետիկ հաշվեկշռում ներկայացվում է էներգետիկ անվտանգության, էներգիայի մատակարարման բազմազանեցման, ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների միտումների գնահատումը, ինչպես նաև՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) թիրախներին հասնելու առաջընթացի գնահատումը:

Մասնավորապես, էներգետիկ հաշվեկշռի կազմումն անհրաժեշտ է․

  • երկրի էներգետիկ անկախության մակարդակի, այդ թվում՝ էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող աղբյուրներում արտադրված էներգիայի մասնաբաժնի գնահատման համար,
  • վառելիքի և էներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի ուսումնասիրության համար,
  • վառելիքի և էներգիայի պաշարների պահանջարկի ուսումնասիրության համար,
  • վառելիքաէներգետիկ հաշվեկշռի կառուցվածքի վերլուծության համար՝ վերջինիս շարունակական կատարելա­գործման նպատակով,
  • երկրի վառելիքաէներգետիկ համալիրի գարգացման նպատակով կապիտալ ներդրումների ծավալների որոշման համար,
  • վառելիքաէներգետիկ պաշարների արտահանման և ներմուծման ծավալների որոշման համար,
  • էներգախնայողության ներուժի գնահատման համար,

Հաշվեկշռի կազմման համար մեթոդաբանական հիմք են հանդիսացել Միջազգային էներգետիկ գործակալության (IEA), Եվրոստատի և Տնտեսական համա­գործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից հրապարակված ուղեցույցը, ինչպես նաև Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից մշակված «Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի մշակման բացատրագիրը»: Հաշվետվության կազմման համար պաշտոնական հիմք են ծառայել ՀՀ Վիճակագրական կոմիտեի (ՎԿ), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ), Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տվյալները, ինպես նաև վերլուծվել են Հայաստանի 2010, 2011, 2012, 2014, 2015, 2016 և 2017 թթ․ Էներգետիկ հաշվեկշիռները։ Էներգետիկ հաշվեկշռի նախնական տարբերակը քննարվել է ՀՀ ՎԿ-ի և ՏԿԵՆ-ի մասնագետների հետ։

Էներգետիկ հաշվեկշռում ներկայացվում է ընդհանուր տեղեկություն, պատկեր և տվյալներ հիմնական էներգակիրների՝ էլեկտրական էներգիայի, բնական գազի, ջերմային էներգիայի, նավթամթերքի, ածխի, փայտի և այլ բիովառելիքի,  ինչպես նաև՝ վերականգնվող էներգակիրների՝ հիդրոէներգիայի, հողմային էներգիայի, արևային էներգիայի և երկրաջերմային էներգիայի վերաբերյալ։

Հաշվետվության համաձայն՝ Հայաստանի տնտեսությունում էլեկտրաէներգետիկան առավել զարգացած ոլորտներից մեկն է: Գործում են էլեկտրական էներգիայի արտադրության ինչպես ավանդական, անպես էլ՝ այլընտրանքային աղբյուրներ, որոնց խթանմանը նպաստեցին  վերջերս տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները։ Վերականգնվող էներգիայի պաշարներից Հայաստանում առավել զարգացած է հիդրոէներգետիկան: Հայաստանն ունի նաև արևային էներգիայի զգալի ներուժ՝ ներկայացված  ջրատաքացուցիչներով և էլեկտրական էներգիա արտադրող ՖՎ կայաններով։

Հաշվետվության մեջ ներկայացված եզրակացություններից մի քանի հիմնականը ներկայացվում են ստորև.

  • Հայաստանը շարունակում է մնալ էներգապաշարների ներմուծման ծավալ­ներից մեծ կախվածություն ունեցող երկիր: Ներմուծվող էներգա­պաշարները 2018թ. կազմել է առաջնային էներգիայի համախառն մատակարարման 73.4 տոկոսը, իսկ ներքին արտադրությունը՝ 26.6 տոկոսը:
  • Առաջնային էներգապաշարների ներքին արտադրության հիմնական աղբյուրները շարունակում են մնալ միջուկային և հիդրոէներգիան, որոնց  մասնաբաժինը 2018թ. կազմել է համապատասխանաբար 67.7 տոկոս և 22.4 տոկոս։ Վառելափայտի մասնաբաժինը 2018թ. կազմել է 18.2 տոկոս, իսկ այլ կենսազանգվածինը (աթար)՝ 11.1 տոկոս:
  • Էներգիայի սպառման հիմնական ոլորտը հանդիսանում է տրանսպորտը, որի մասնաբաժինը 2018թ. կազմել է 33.3 տոկոս էներգետիկ նպատակով վերջնական սպառման ծավալների նկատմամբ: Հաջորդ խոշոր սպառողը տնային տնտեսություններն են, որոնց մասնաբաժինը 2018թ. կազմել է 33.1 տոկոս:

Էներգետիկ հաշվեկշիռը երկրում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ցուցանիշների գնահատման, փաստագրման և մոնիտորինգի արժեքավոր միջոց է:

Վիճակագրական տվյալների հավաքագրումը, մշակումը և էներգետիկ հաշվեկշռի կազմումն առաջին քայլերն են երկրի էներգետիկ իրավիճակի վերլուծության համար, ինչը հնարավորություն է տալիս գնահատել նախորդ միտումները և ձևավորել էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քաղաքականությունը: Էներգետիկ հաշվեկշռի տվյալները թույլ են տալիս գնահատել էներգաարդունավետության մակադակը տնտեսության տարբեր ճյուղերում և կենցաղային ոլորտում:

Հստակ և բազմակողմանի տեղեկատվության դերն անընդհատ աճում է և թույլ է տալիս չսահմանափակվել միայն որակական եզրակացություններով, այլ ստանալ էներգետիկ քաղաքականության քանակական գնահատականներ:

 

Հունիս 2020 #ԲնությանԺամը խորագրով պաստառների պատանեկան մրցույթ Կարդալ ավելին
Մայիս 2020 Հայաստանը ներկայացրել է չորրորդ ազգային հաղորդագրությունը գլոբալ կլիմայական խոստմանն ընդառաջ Կարդալ ավելին
Ապրիլ 2020 ԿՈՎԻԴ 19-ի պայմաններում հույսի ու հնարավորության պատուհան կլիմայական գործողությունների համար Կարդալ ավելին
Մարտ 2020 ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից Կարդալ ավելին
Մարտ 2020 Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»-ը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (13)
ԵՄ կլիմայի համար (8)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 8-րդ միջազգային համաժողով (0)