Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը և Հանրային լրագրության ակումբը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում հայտարարում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներով «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթ։
Նախաձեռնության նպատակն է խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Մասնակցելու համար, անհրաժեշտ է մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը լրացնել մրցույթի առցանց հայտադիմումը :
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ներկայացված նյութերը պետք է վերաբերեն կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների, ինչպիսիք են`
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Մրցույթի առաջին փուլում ուսանողները մինչ սույն թվականի օգոստոսի 25-ը՝ ժամը 23։59-ը, պետք է ներկայացնեն իրենց լրագրողական նյութերի գաղափարները՝ մրցույթի առցանց հայտադիմումի ձևաչափով։ Մրցույթի հաջորդ փուլ անցնում են միայն հայտերի ընդունման տեխնիկական և բովանդակային չափորոշիչներին համապատասխան հայտերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող թեմաներին, ինչը որոշվում է ոլորտային փորձագետների խմբի կողմից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայտերի լրացման, մրցույթին ներկայացվող աշխատանքների թեմատիկ շրջանակի վերաբերյալ պարզաբանումների, ինչպես նաև՝ կլիմայի փոփոխության և հարմարվողականության գծով փորձագիտական խորհրդատվության նպատակով հուլիսի 14-ին և 15-ին կանցկացվեն խորհրդատվական առցանց հանդիպում-քննարկումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ մինչև հուլիսի 13-ը, ժամը 23:59` լրացնելով առցանց հայտը։
Դիմելու կարգի, տեխնիկական և բովանդակային բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբի լրագրող, ծրագրի համակարգող Սոֆի Թովմասյանին՝ գրելով stovmasyan@publicjournalism.am էլ․ փոստի հասցեին կամ զանգահարելով 098 322 231 հեռախոսահամարով։