21 հուլիսի 2020

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում սկսվել է իրազեկման արշավ, որի պաշտոնական բացումն ազդարարեց հուլիսի 18-ին մեկնարկած սեմինար-քննարկումների շարքը։ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպված առցանց ներածական դասընթացը,  նախատեսված է ինչպես բնապահպանական, այնպես էլ  ՀՀ հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող այլ մասնագետների համար։ Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ տկն. Միհաելա Ստոյկոսկան։

«Չափազանց կարևոր է կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականության հարցերը դիտարկել զարգացման ավելի լայն համատեքստում, մասնավորապես պատկերացնելով դրանց կարևորությունը մեզ և մեր ապագայի համար, ոչ միայն որպես հասարակություն, կազմակերպություն, այլև որպես անհատներ: Չափազանց կարևոր է ապահովել ոչ միայն քաղաքականություն մշակողների, այլև հասարակության բոլոր ներակայացուցիչների իրազեկվածությունը կլիմայի փոփոխությանը առնչվող հարցերի վերաբերյալ: Դա անհրաժեշտ է մարդկանց վերաբերմունքը և պահվածքը փոխելու համար: Կլիմայի փոփոխության շուրջ դեռևս կա թերահավատություն, քանի որ հեշտ չէ ընկալել այն բոլոր ազդեցությունները, որոնք կլիմայի փոփոխությունն ունի մեր կյանքի, աշխատանքի, առողջության և ապագայի վրա: Այս համատեքստում առավել ակնհայտ է դառնում լրատվամիջոցների և մեդիաբովանդակություն ստեղծողների դերակատորությունը ոչ միայն պարզապես նորությունները հրապարակելու առումով, այլև որպես գործընկեր, որը կարող է ազգային իշխանություններին և զարգացման կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԶԾ-ն, օգնել հանրայնացնելու կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն ու փաստերը, որոնց հիման վրա մարդկիկ կարող են տեղեկացված և գիտակից որոշումներ կայացնել»,- իր ելույթում նշեց տկն. Ստոյկոսկան:

Առցանց նախաձեռնության թիրախում կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի վեց ոլորտներում՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա, բնակավայրեր, առողջապահություն և տուրիզմ, կլիմայի փոփոխության մարտահրավերներն ու հարմարվողականության լուծումներն են։ Մասնակիցների հետ աշխատանքի շրջանակում որպես բանախոսներ ներգրավվել են թիրախային ոլորտները համակարգող կառույցների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ և փորձագետներ։

Կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա օրեցօր աճում է, ուստի այս համատեքստում կենսական նշանակություն են ստանում միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։ Այս կարևոր գործընթացի հիմնական շահառուն հանրության բոլոր շերտերն են՝ պետությունից ու մասնագիտական համայնքներից մինչև շարքային բնակիչ։ Կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված գործընթացներում առանձին դերակատարություն է ստանում հանրային իրազեկումը։ Ուստի զարմանալի չէ, որ Ծրագրի առաջին արշավն ուղղված է հենց լրագրողներին և մեդիաբովանդակություն ստեղծող կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Կրթաճանաչողական սեմինարների նպատակն է ոլորտային մասնագետների հետ ուղիղ շփման և հանրամատչելի նյութերի միջոցով նախաձեռնության մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտների վրա կլիմայի փոփոխության առկա և հնարավոր ազդեցություններն ու դրանց ուղղված հարմարվողականության միջոցառումները։ Սեմինար-քննարկումները կօգնեն մասնակիցներին առավել արդյունավետորեն իրականացնել տարբեր կառույցների կողմից իրականացվող գործունեության ուսումնասիրություններ՝ նպաստելով հանրային լայն շրջանակների համար մատչելի թեմատիկ բովանդակության տարածման գործընթացին և հարային վերահսկողությանը։ Բացի այդ, մասնակիցները ոլորտի փորձագետներից կլիմայի փոփոխության, դրա ռիսկերի, խոցելիության, ազդեցությունների և այլ առնչվող հարցերի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն կունենան:

Սեմինար-քննարկման երկրորդ առցանց հանդիպումը նախատեսվում է հուլիսի 25-ին։ Հաջորդիվ կիրականացվեն հանրային ավելի լայն շրջանակների իրազեկմանն ուղղված միջոցառումներ, որոնք կօգնեն տեղեկանալ մեր երկում կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանն ուղղված գործընթացներին, արդյունքներին և հնարավորություններին, ինչպես նաև պատկերացնել դրանցում համայնքների և հասարակության դերակատարությունը:

 

Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում» իրազեկման արշավ Կարդալ ավելին
Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների շրջանում կլիմայի փոփոխության թեմաների շուրջ իրազեկման ուսումնասիրության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2020 Հայաստանի գյուղական համայնքներն ապացուցում են, որ անտառների վերականգնումը յուրաքանչյուրիս պարտականությունն է. արտանետումների նվազեցման ԵՄ կայուն մոդել Կարդալ ավելին
Հունիս 2020 Վերաբերվելով անտառին ընտանիքի պես․ ԵՄ-ն աջակցում է անտառի պահապաններին փրկելու շրջակա միջավայրը՝ անտառներն առողջ պահելով Կարդալ ավելին
Հունիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ջրային ոլորտի խոցելիությունը, առկա ռիսկերն ու հարմարվողականության հնարավորությունները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (16)
ԵՄ կլիմայի համար (12)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)