08 հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի սաների համար անցկացվել է «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականությունը գյուղատնտեսության ոլորտում» սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, քոլեջի ղեկավարության հետ համագործակցությամբ:

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել քոլեջի սաների իրազեկությունը կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների՝ մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կլիմայական ռիսկերի, ազդեցությունների և հնարավոր հարմարվողականության միջոցառումների վերաբերյալ:

Իր ողջույնի խոսքում քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն ընդգծեց կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ նմանատիպ միջոցառումների կազմակերպման և նշված հարցերի շուրջ հատկապես երիտասարդների շրջանում իրազեկության բարձրացման կարևորությունը և հույս հայտնեց, որ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի հետ քոլեջի համագործակցությունը շարունակական կլինի:

Սեմինարի երիտասարդ մասնակիցները ծանոթացան կլիմիայի փոփոխության գլոբալ և տեղական զարգացումներին, խոցելի ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսությունում  առկա և կանխատեսվող ռիսկերին, կիրառվող մեղմման ու հարմարվողականության միջոցառումներին, ինչպես նաև հնարավորություն ստացան իրենց գիտելիքները ստուգել և ամրապնդել առցանց մրցակցային խաղ-թեսթի միջոցով:

Միջոցառմանը մասնակցեց գյուղատնտեսական քոլեջի շուրջ 40 ուսանող:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են քոլեջի ղեկավարության և դասախոսների հետ և քննարկել քոլեջի ուսումնական ծրագրերում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաները ներառելու, ինչպես նաև դասախոսական կազմի համար տվյալ հարցերի շուրջ վերապատրաստումների կազմակերպման և ուսանողների շրջանում կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաների վերաբերյալ իրազեկության բարձրացման հնարավորությունները:


 

Նոյեմբեր 2021 Քննարկվել են ՀՀ-ում կլիմայի փոփոխության համատեքստում առկա գենդերային հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի կլիմայական խոստման իրականացմանը Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում շարունակվում են լրագրող ուսանողների համար նախատեսված կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստումները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով վերապատրաստման դասընթաց ԲՈՒՀ-երի դասախոսների համար Կարդալ ավելին
Նոյեմբեր 2021 Իրազեկման արշավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (43)
ԵՄ-ն կլիմայի համար (34)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)