07 մարտի 2022

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը  և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում են «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխություն: Հիմնական նպատակն է՝  ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում: Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կլիմայի փոփոխության` կանանց և տղամարդկանց վրա անհամաչափ ազդեցության ուղղությամբ։

Անվանակարգեր

  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ
  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ
  • Կլիմայական խնդիրների լուսաբանում
  • Կլիմայական կրթությունը բոլորի համար
  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ
  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Դիմելու կարգ

Կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների ներկայացման մրցույթին մասնակցելու համար հարկավոր է էլեկտրոնային հայտադիմումը լրացնել մինչև 2022թ. մարտի 25-ը, ժամը` 23:59։

Ո՞վ կարող է դիմել

Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների մրցանակաբաշխության դիմումներն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ առաջադրմամբ:

Առաջադրել կարող են պետական և ոչ պետական կազմակերպությունները, հասարակական և միջազգային կառույցները, այդ թվում՝ կրթական հաստատությունները, ձեռնարկատիրական ընկերություները, իսկ ինքնաառաջադրվել կարող են տարբեր ոլորտներում աշխատող կամ գործունեություն իրականացնող կանայք: Կազմակերպությունը կամ կառույցը կարող է առաջադրել մեկից ավելի ծրագիր/լուծում և թեկնածու։ Յուրաքանչյուր անվանակարգի համար կարելի է ներկայացնել միայն մեկ թեկնածու: Խաչաձևող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները կարող են առաջադրվել առավելագույնս երկու անվանգակարգում։

Ինքնաառաջադրվելու պարագայում հարկավոր է ներկայացնել առնվազն մեկ երաշխավորագիր-նամակ։ Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին հինգ տարվա ընթացքում:

Խրախուսվում է հայտադիմումը լրացնել, եթե ոլորտին առնչվող գործողությունները հաջողությամբ են իրականացվել, ունեն տեսանելի կամ չափելի ազդեցություն, ուսանելի են և կրկնօրինակման ենթակա:

Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր ծրագրերը կամ լուծումները կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում։

Ընտրության չափորոշիչներ

Ներկայացվող բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն կլիմայի փոփոխության մեղմմանը և/կամ հարմարվողականությանը։

       Կլիմայի փոփոխության ոլորտում ազդեցություն

  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության մեղմմանը, այսինքն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը և/կամ ածխաթթու գազի կլանիչների զարգացմանը։
  • Գործողությունը կամ լուծումը նպաստել է կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։

       Առաջնորդություն և կառավարում

  • Առաջնորդել է Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և/կամ հարմարվողականության գործողություններ, ծրագրեր։
  • Դրական լուծումներ է առաջարկել երկրի քաղաքականություններում կամ ծրագրերում գենդերային հասցեականությունն ապահովելու համար։
  • Գործողությունում ապահովվել է կանանց, տղամարդկանց և երիտասարդների համար հավասար հասանելիություն և մասնակցություն։
  • Իրականացված աշխատանքը բարելավել է կանանց ներգրավման գործընթացը կլիմայի փոփոխության խնդիրների հասցեագրմանը, ստեղծել է հնարավորություն նվազեցնելու կանանց խոցելիությունը կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունից:

       Նորարարություն և ստեղծարարություն

  • Գործողությունը և/կամ թեկնածուի աշխատանքը նորարարություն է բերել ոլորտին, համայնքին կամ երկրին, բարելավել է կամ դրական փոփոխություն է ապահովել գործընթացն արդյունավետ դարձնելու տեսանկյունից։

       Կրկնօրինակելիություն

  • Իրականացված աշխատանքի արդյունքում լուծումը կամ գործողությունը կրկնօրինակվել է, ունեցել է երկարաժամկետ ազդեցություն, տարածվել է այլ համայնքներում կամ երկրներում։

 

Ժամանակացույց

Մարտի 7-14    Հայտերի լրացման վերաբերյալ առցանց պարզաբանումներ, ինչպես նաև հարց-պատասխան ձևաչափով հանդիպում մարտի 14-ին առցանց Zoom հարթակում՝ ըստ պահանջի։ Հարցերի կամ պարզաբանումների համար անհրաժեշտ է գրել nsakanyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Մինչև մարտի 25 Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված հայտադիմումների ներկայացում։

Մարտի 25-31  Հայտերի գնահատում։ Ընտրության չափորոշիչների հիման վրա հայտերի գնահատումն իրականացվելու է գնահատող հանձնաժողովի կողմից։

Ապրիլի է - ապրիլի 6  «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխություն՝ հաղթող լուծումների և հաղթողների ներկայացում։

Ապրիլի 7         Հաղթողների մասնակցությամբ հանդիպում, լուծումների ներկայացում հեռուստատեսությամբ։

 

Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով: Հարցերը կարող եք ուղարկել nsakanyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Լրացուցիչ տեղեկությունների, ընթացիկ նորություններին ծանոթանալու համար կարող եք այցելել մրցանակաբաշխության կայքէջ՝ https://www.wice.am/awards :

 

Մարտ 2023 «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների գնահատման խնդիրներն ու լուծումները Կարդալ ավելին
Մարտ 2023 Հրապարակվել է «Կլիմայի Փոփոխություն 2023. Ընդհանրացված Հաշվետվություն»-ը Կարդալ ավելին
Փետրվար 2023 Կլիմայի փոփոխության հիմախնդիրներն ու լուծումները ՀՀ կառավարության և Ազգային ժողովի համագործակցության համատեքստում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (44)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (9)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (0)