06 սեպտեմբերի 2019

ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի ներքո իրականացվում են ՀՀ ներքին և արտաքին լուսավորության սարքավորումների ու համակարգերի էներգաարդյունավետության և այլ լուսատեխնիկական ցուցանիշների՝ գործող նորմատիվաիրավական դաշտի պահանջներին համապատասխանության գնահատման կարողությունների հզորացմանը, ինչպես նաև նորմատիվաիրավական դաշտի բարելավման ու դրա կիրարկման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված միջացառումներ:

Էներգաարդյունավետության մեխանիզմների ներդրման առաջնահերթություններից է լուսատեխնիկական սարքավորումների որակական բնութագրերի չափման հնարավորությունը։ Տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2018-ին իրականացված ուսումնասիրության և շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքներով լեհական GL Optic ընկերությունից ձեռք բերվեց և ՀՀ ներմուծվեց լուսատեխնիկական սարքերի փորձարկման ֆոտոմետրիկ լաբորատոր համալիր։ Լաբորատոր փորձարկումները համապատասխանում են ԳՕՍՏ Ռ 55702-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Էլեկտրական և լուսային ցուցանիշների չափման մեթոդներ» և ԳՕՍՏ Ռ 55703-2013 «Էլեկտրական լույսի աղբյուրներ. Սպեկտրալ և գունային բնութագրերի չափման մեթոդներ» ստանդարտների պահանջներին, ինչպես նաև հիմնված են CIE 13.3-1995 ստանդարտի ընթացակարգերի վրա:

Որպես տեխնիկական աջակցության շահառու ընտրվել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ մասնագիտացված ընկերությունը, որն ունի լաբորատորիայի սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքահեն կարողություններ: Լաբորատորիայի ստեղծման ժամանակ վերլուծվել են լուսատուների բնութագրերի չափման մեթոդները, գնահատվել են հնարավոր չափող սարքավորումներ: Արդյունքում ընտրվել է լեհական GL Optic ընկերության կողմից առաջարկվող գոնիոմետրիկ լաբորատոր համալիրի տարբերակը, որն առավել մեծ կարողություններ ունի լուսատուների բոլոր պահանջվող բնութագրիչների ամբողջական ծավալով որոշման համար:

2019-ի սեպտեմբերի 3-ից 5-ը Լեհաստանից Երևան ժամանեց GL Optic ընկերության ներկայացուցիչ Թոմաշ Պավլիցկին, ով ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի փորձագետներ Սուրեն Գյուրջինյանի և Գևորգ Նազարյանի հետ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի համապատասխան հատուկ պահանջներով վերանորոգված լաբորատոր տարածքում իրականացրեց փորձարկման համալիրի ամբողջական հավաքագրումը, գործարկումը և նշանակված անձնակազմի գործնական ուսուցումը։ Գործնական առաջադրանքների շնորհիվ լաբորատորիայի անձնակազմը ձեռք բերեց բավարար հմտություններ՝ հետագա շահագործման և չափումների իրականացման համար նախատեսված համակարգչային ծրագրի կիրառման համար։ Լաբորատոր համալիրը աշխատանքային և սարքին վիճակում հանձնվեց «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին՝ ՀՀ շուկայում վաճառվող լուսատուների որակի և սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանության փորձարկման նպատակով։ Գործնական մի քանի փորձերը տպավորիչ էին և ցույց տվեցին, որ լուսատուների փաթեթավորման վրա նշված ցուցանիշները հիմնականում սխալ են ու իրականությանը չեն համապատասխանում։

Հետագա աշխատանքները պետք է նախատեսեն «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ նոր ժամանակակից ֆոտոմետրիկ լաբորատորիայի հավատարմագրման իրականացում, այդ թվում՝ լաբորատորիայում ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան որակի կառավարման համակարգի ներդրում։

Սեպտեմբեր 2019 Առաջին լուսատեխնիկական լաբորատոր համալիրը՝ Հայաստանում Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2019 «Կլիմայի փոփոխություն. թափանցիկության շրջանակները և Փարիզի համաձայնագիրը գործողության մեջ» աշխատաժողով Կարդալ ավելին
Օգոստոս 2019 Գենդերային հարցերը կլիմայի փոփոխության և էներգետիկային մեջ, աշխատաժողով Կարդալ ավելին
Հուլիս 2019 Էներգետիկ ծառայությունների մատուցման մեխանիզմներ - աշխատաժողով Կարդալ ավելին
Հուլիս 2019 «Կլիմայի փոփոխության ոլորտում գենդերային վերլուծության և պլանավորման մեթոդաբանական հիմքերը» թեմայով ուսումնական սեմինար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (22)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (26)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (3)
ԵՄ կլիմայի համար (1)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (0)