01 սեպտեմբերի 2022

Սույն թվականի օգոստոսի 30-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներկայացուցիչները մասնակցեցին «Կլիմայի բյուջետավորում» խորագրով աշխատաժողովին։

Միջոցառումը համախմբել էր ներկայացուցիչների ՀՀ շրջակա միջավայրի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, այլ հարոլորտային մասնագետների և կլիմայական բյուջետավորման գծով փորձագետների։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կլիմայի փոփոխության ֆինանսավորման ուղղությամբ Հայաստանում իրականացված գործողությունները և փորձի փոխանակմամբ զուգահեռներ տանել «կանաչ բյուջետավորման» ֆրանսիական մոդելի հետ։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին վերահաստատեց «կանաչ բյուջետավորման» համակարգի ձևավորման ու ներդրման գործընթացում, հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակում Հայաստանին աջակցելու ՄԱԶԾ պատրաստակամությունը։

Արտակ Բաղդասարյանը՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Առաջադրանքի ղեկավարը, ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների ֆինանսավորման ռազմավարությունը» զեկույցը։ Պարոն Բաղդասարյանը հանգամանալից խոսեց Հայաստանում կլիմայական ֆինանսավորման ինստիտուցիոնալ կառուցվածքի, ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու աղբյուրների եվ մեխանիզմների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի առաջարկվող կողմնորոշիչ շրջանակի ու դրանց իրականացման համար ֆինանսավորման հայթայթման հնարավորությունների մասին։

Պարոն Բաղդասարյանն անդրադարձավ նաև ոլորտում առկա բացերին, խոչընդոտներին եվ հնարավոր լուծումներին ու միջոցառումներին, որոնք կնպաստեն կլիմայական ֆինանսավորման ընդլայնմանը, այդ թվում՝ ֆինանսավորման նորարարական մեխանիզմների օգտագործման միջոցով։

«Կլիմայի փոփոխությունը և ԿԶՆ-ների նշագրման և կոդավորման մոտեցումները Հայաստանում» զեկույցով հանդես եկավ Հանրային ֆինանսների կառավարման ազգային փորձագետ պարոն Վահան Սիրունյանը։ Նա խոսեց կլիմայական բյուջետավորման նշագրման կարևորության, կլիմայական քաղաքականության և բյուջեի ներդաշնակեցման, այդ գործընթացի համար իրավական և բյուջետավորման գործող եվ անհրաժեշտ պայմանների մասին։ Պարոն Սիրունյանը անդրադարձավ նաև «Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ վերանայման» զեկույցին, դրա շրջանակներում մշակված և օգտագործված կլիմայական ֆինանսների նշագրման մոդելին։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության Բյուջեի վարչության Ֆիսկալ քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ Սանյա Մատուլիցը ներկայացրեց Ֆրանսիայի «կանաչ» բյուջեի մեթոդաբանությունը, դրա հիմնական նպատակներն ու առավելությունները և կիրառման արդյունավետությունը:

Հանդիպման ավարտին շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ դիտարկվեցին ներկայացված նյութերը և քննարկվեցին Հայաստանում դրանց կիրառման հնարավորությունները։

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. Բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրի, Ֆրանսիական զարգացման գործակալության և «Expertise France» կազմակերպության համատեղ ջանքերով։

 

   Զեկույցներ

Ապրիլ 2023 Արևելյան գործընկերության երկրների կլիմայական ինտեգրման փորձն ու մարտահրավերները քննարկվեցին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների ՉՀՀ համակարգը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում կայացավ «Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկում և գնահատում» դասընթացը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 Պլանավորումից մինչև իրականացում. հարմարվողականության քաղաքականությունները քննարկվեցին տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Մարտ 2023 Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (26)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (47)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (11)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (0)