04 դեկտեմբերի 2020

Նոյեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցավ Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովը՝ «Էներգիա ապահով ապագայի համար - Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» խորագրով:

Համաժողովը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի Չորրորդ ազգային հաղորդակցության նախագծի շրջանակներում, նպատակ ուներ հասարակության իրազեկության և գիտելիքների տարածման միջոցով նպաստել ազգային կարողությունների զարգացմանը, ինչպես նաև՝ Կլիմայի փոփոխության մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջանակային որոշումներին համահունչ ինտեգրել կլիմայի փոփոխության և ցածրածխածնային ազգային կայուն զարգացման խնդիրները՝ որպես այս համաժողովի հիմնական արդյունք:    

Երկօրյա առցանց եղանակով անցկացվող համաժողովի նստաշրջաններում ներկայացվեցին տարբեր ոլորտների թեմատիկ զեկույցներ, տեղի ունեցան քննարկումներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 50 մասնակիցներ՝ 35 տեղական, օտարերկրյա և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ մասնակցեցին համաժողովի նստաշրջաններին: Համաժողովի օրակարգը ներառում էր 4 տեխնիկական նստաշրջան, որոնցում ներկայացվեցին 23 զեկույց՝ և 4 հարցուպատասխանի և քննարկումների նստաշրջան: Ներկայացված օրիգինալ հետազոտական ուսումնասիրությունների արդյունքների և նոր տեխնոլոգիաների գործնական կիրառման փորձի շուրջ կայացան կարծիքների փոխանակում և մասնագիտական քննարկումներ:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ պարոն Դմիտրի Մարիյասինը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող՝ տիկին Դիանա Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, որոնք ողջույնի խոսքում ընդգծեցին միջոցառման կարևորությունը երկրի հետագա զարգացման ուղիների մշակման գործում:

Համաժողովի ընթացքում զեկուցվեցին նաև բացառիկ հետաքրքրութուն ներկայացնող և հատուկ ուշադրության արժանի մշակումներ, օրինակ՝ Ավստրիան ներկայացնող Ռ.Ռ. Դանիելյանի «Քամու էներգիան Հայաստանի էներգետիկ անվտանգության ճանապարհային քարտեզում»աշխատանքը , ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչ՝ Ալեքսան Աբրահամյանի «Էներգիայի կոնսերվացման մեթոդները» ակնարկը, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի՝ արդյունաբերական թափոններից ջրածնի ստացման գերժամանակակից տեխնոլոգիաների մշակման մի շարք աշխատանքներ, Ռուս-հայկական համալսարանի և արտասահմանյան մի շարք հետազոտական կենտրոնների հետ համատեղ մշակմամբ արևային ֆոտովոլտային գերժամանակակից գերարդյունավետ տեխնոլոգիան, հայրենական նորարարական տեխնոլոգիաների մասնավոր մշակողի կողմից ներկայացված արևային ջերմային էներգիայի պահեստավորման բացառիկ տեխնոլոգիական մշակումը, ինչպես նաև՝ մի շարք կիրառական մշակումներ, որոնց մի մասը այժմ արդեն կարող է գտնել գործնական կիրառություն: Արժեքավոր զեկույցներ ներկայացվեցին նաև օտարերկրյա մասնակիցների՝ Ավստրիայի, Հունաստանի և Մարոկկոյի գիտնականների կողմից:

Համաժողովի զեկույցները հասանելի են համաժողովի կայքէջում, իսկ ամբողջական աշխատանքները կգրախոսվեն և կհրապարակվեն առցանց և տպագիր՝ որպես համաժողովի աշխատություններ:

 

Ավանդական դարձած այս ընդգրկուն գիտագործնական հարթակը կազմակերպվում է 2003 թ-ից Հայաստանի ակադեմիական և պրակտիկ գործիչների ոչ ֆորմալ միավորման՝ Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառումը տարբեր տարիներին աջակցվել է ՀՀ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Հունաստանի զարգացման գործակալության, KfW բանկի, տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից, սակայն հիմնական աջակցողի դերում եղել է ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը:

Մինչ օրս համաժողովը հյուրընկալել է ԱՄՆ-ի, Ավստրիայի, Արգենտինայի, Բելառուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իրանի, Իտալիայի, Հունաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի (Թայվան), Ռումինիայի, Ռուսաստանի, Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի, և այժմ արդեն Մարոկկոյի ակադեմիական և գործնական ոլորտի ներկայացուցիչներին: Համաժողովի նյութերը մշտապես հրապարակվել են՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ մոտ 240 գիտական և գործնական ոլորտի աշխատանք, որոնք հանդիսանում են ոլորտի մասնագիտական  տեղեկատվության արժեքավոր աղբյուր

ՕՐԱԿԱՐԳ

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ (Ձեր փնտրած զեկույցը տեսնելու համար սեղմե՛ք վերնագրերի հղումների վրա)

 

Հուլիս 2021 ԵՄ-ն աջակցում է Հայաստանին համաձայնեցնելու երկրի օրենսդրությունը ԵՄ կլիմայական օրենսդրությանը եվ զարգացնելու Փարիզյան համաձայնագրով սահմանված թափանցիկ հաշվետվողականության կարողությունները Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում գնահատվել է պետական սեկտորում ԿՓ հարմարվողականությանն առնչվող կարողությունների զարգացման դասընթացների անհրաժեշտությունը Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերով հերթական աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2021 ԵՄ-ն Կլիմայի համար ծրագրի ներքո Հայաստանում հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության եվ անտառտնտեսության ներուժի գնահատումն ի նպաստ կլիմայի փոփոխության մեղմման նպատակների իրականացմանը Կարդալ ավելին
Հունիս 2021 Գիտական ներուժը ի նպաստ կանաչ էներգիայի զարգացման Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (38)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (32)
ԵՄ կլիմայի համար (28)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)