18 մարտի 2020

 Շարունակվում է էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պարտադիր պահանջների ընդունման գործընթացը՝ ըստ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծի: Այդ մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, որը 2020թ. մարտի 18-ին տվեց դրա վերաբերյալ դրական եզրակացություն:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ էներգաարդյունավետության պարտադիր պահանջների սահմանումն ուղղված է պետական միջոցների արդյունավետ կառավարման բարձրացմանը, պետության կողմից էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի` անընդհատ աճող պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ՝ էներգահամակարգի պահանջվող դրվածքային հզորության կրճատմանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է.

- պետության կողմից սեփական օրինակով էներգաարդյունավետ տեխնոլոգիաների տարածման խրախուսում ու սպառողներին դեպի էներգաարդյունավետ ապրանքատեսակների ձեռք բերման ուղղորդում,

- պետական կարիքների համար ձեռքբերվող ապրանքատեսակների էներգաարդյունավետության պահանջների սահմանում,

- պետական գնումների շրջանակներում ձեռքբերվող սարքերի նկատմամբ պետական միջոցների տնտեսում երկարաժամկետ հատվածում,

- ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի (TR EAEU 048/2019) ներդրման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու պատրաստականություն,

- ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների մի մասի՝ կարգավորումների ներդաշնակեցման վերաբերյալ դիրքորոշման հստակեցում:

Մարտ 2020 ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից Կարդալ ավելին
Մարտ 2020 Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»-ը Կարդալ ավելին
Մարտ 2020 Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է Կարդալ ավելին
Մարտ 2020 Հայաստանում սելավների ռիսկի կառավարման հիմնախնդիրները ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ուշադրության կենտրոնում Կարդալ ավելին
Մարտ 2020 Հայաստանում կլիմայի փոփոխության վիճակագրության բարելավման համար մշակված առաջին ճանապարհային քարտեզն ուղենշային կլինի Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (32)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (13)
ԵՄ կլիմայի համար (7)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 8-րդ միջազգային կոնֆերանս (0)