24 ապրիլի 2020

ԿՈՎԻԴ 19-ի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամի պայմաններում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գրասենյակի Գործադիր քարտուղարը մարտահրավերը հաղթահարելու համար հանդես է եկել հայտարարությամբ, որում համերաշխության, հույսի և վճռականության կոչ է արել բոլորին։

Կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունները շարունակվում են

ՄԱԿ-ի ընտանիքի հետ միասին՝ ԿՈՎԻԴ 19-ին դիմակայելու գործողություններին զուգահեռ, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գրասենյակը շարունակում է իրագործել իր կարևոր առաքելությունը: Կլիմայի փոփոխությունը և ԿՈՎԻԴ 19-ը նույնը չեն, բայց երկուսին էլ միավորում է այն գաղափարը, որով մարդկությունը պետք է աշխատի մեկ համընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ հանուն բոլորի բարեկեցության։

2020թ․ մեր աշխատանքը ոչ մի կերպ կանգ չի առել։ Կլիմայական արտակարգ իրավիճակը չի նահանջել կորոնավիրուսի պայմաններում։ Համավարակը չի կարող կանխարգելել եղանակային ծայրահեղ դրսևորումները և կլիմայի փոփոխության այլ ազդեցություններ ևս, որոնք արդենիսկ կործանարար են։ Մենք աշխատում ենք հեռակա, աշխատանքային խմբերը հանդիպում են առցանց եղանակով, իսկ մեր ջանքերն առավելագույնի ենք հասցրել, որպեսզի ապահովենք մեր շարունակական գլոբալ աջակցությունն ուղղված կլիմայի փոփոխության հետևանքներին և արտանետումների նվազեցմանը։

2020 թ․ վճռական է կլիմայի փոփոխության գործողությունների ուղղությամբ առաջընթաց գրանցելու առումով։ 2019 թ․ Երկիր մոլորակը գրանցեց իր երկրորդ ամենատաք տարին։ Սա  վերջ դրեց այն հինգ տարվա ժամանակահատվածին, որը պատմության մեջ համարվում էր ամենատաքը։ 2019թ․ փոթորիկները, հրդեհները և ջրհեղեղները 150 միլիարդ դոլարի վնաս պատճառեցին աշխարհին: Կլիմայի փոփոխության ուղղակի հետևանքով բնական աղետների տասնամյա գրանցած աճով պայմանավորված բիզնեսի և տնտեսության կորուստներն արդենիսկ ակնկալելի էին մինչ ԿՈՎԻԴ 19-ը կցնցեր աշխարհը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսքով, «այժմ նահանջի ժամանակը չէ»։

Ընդհակառակը, կլիմայական հավակնոտ գործողություններն առավել քան երբևէ անհրաժեշտ են, մասնավորապես մեղմման, հարմարվողականության և ֆինանսավորման ուղղությամբ գործողությունների խրախուսումը՝ միաժամանակ հենվելով 2019 թ․Կլիմայական գործողությունների գագաթնաժողովի արդյունքների վրա: Թեև ԿՈՎԻԴ 19-ի պատճառով COP26-ը հետաձգվել է, ԿՓՇԿ կողմ երկրների՝ արդենիսկ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ աշխատանքների արագացման անհրաժեշտությունը չի հետաձգվել։ Եվ ոչ էլ՝ 2020 թ․ երկրների կողմից Ազգային մակարդակով սահմանված կլիմայական գործողությունների (NDC) ներկայացումը կամ վերանայումը: Կլիմայի փոփոխությանը դիմակայելու հնարավորության պատուհանը շուտով կփակվի․ ժամանակը թանկ է, իսկ մենք չունենք այն։

Հուսահատությունը հույս է ծնում

Համավարակի իրավիճակում հույսի և հնարավորության պատուհան է բացվում ազգերի համար վերափոխելու 21-րդ դարի տնտեսությունն ավելի կանաչ, մաքուր, առողջ և դիմակայուն եղանակներով: Այլ կերպ ասած՝ սա դեպի ավելի լավը վերականգնելու հնարավորություն է:

Այժմ, երբ կառավարությունները ձևավորում են իրենց տնտեսական ֆինանսական աջակցությունը, մենք կոչ ենք անում այդ պլանները դարձնել հնարավորինս կանաչ և կայուն:

ԿՈՎԻԴ 19-ը բացահայտեց աշխարհի խոցելիությունները, որոնցից շատերը խաչվում են կլիմայական ճգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, այն առաջին պլան մղեց փորձագիտության և գիտության, համագործակցության, տեղեկատվության և թափանցիկության կարևորությունը: Սա շատ դեպքերում ապացուցել է, որ հասարակությունները, անհրաժեշտության դեպքում, կարող են համախմբվել կտրուկ արձագանքով լուծելու գլոբալ մարտահրավերները:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գրասենյակը նոր իրականությանը հարմարվելիս հենվում է այս օրինակների վրա։ Մենք պատրաստ ենք աջակցել երկրներին կլիմայի փոփոխությանն ուղղված իրենց ջանքերում թե՛ հիմա, և թե՛ ԿՈՎԻԴ 19-ից հետո։

 

Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում» իրազեկման արշավ Կարդալ ավելին
Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների շրջանում կլիմայի փոփոխության թեմաների շուրջ իրազեկման ուսումնասիրության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2020 Հայաստանի գյուղական համայնքներն ապացուցում են, որ անտառների վերականգնումը յուրաքանչյուրիս պարտականությունն է. արտանետումների նվազեցման ԵՄ կայուն մոդել Կարդալ ավելին
Հունիս 2020 Վերաբերվելով անտառին ընտանիքի պես․ ԵՄ-ն աջակցում է անտառի պահապաններին փրկելու շրջակա միջավայրը՝ անտառներն առողջ պահելով Կարդալ ավելին
Հունիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ջրային ոլորտի խոցելիությունը, առկա ռիսկերն ու հարմարվողականության հնարավորությունները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (16)
ԵՄ կլիմայի համար (12)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)