03 մարտի 2021

Դեռևս 2020 թվականի մայիսին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար»  տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրների շարքում Հայաստանում առաջինը մեկնարկել է «Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին» պիլոտային ուսումնասիրությունը: Ուսումնասիրության նպատակն է բարձրացնել կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետությունը և նպաստել միջազգային ֆինանսական աջակցության շահավետ մոբիլիզացմանը:

Սույն թվականի մարտի 2-ին անցկացված ազգային աշխատաժողովում ուսումնասիրության վերջնական զեկույցը՝ «Կլիմայի հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ուսումնասիրությունը» (ԿՀԾԻՈՒ), ներկայացվեց շահագրգիռ կողմերին։ Աշխատաժողովի շուրջ 40  մասնակիցների թվում էին քաղաքականություն մշակողներ, ՀՀ Կառավարության, ենթազգային մակարդակի վարչական և տեխնիկական գծով պաշտոնյաներ, տեղական և միջազգային փորձագետներ:  

«ԵՄ-ն պայքարում է կլիմայի փոփոխության դեմ՝ մշակելով հավակնոտ քաղաքականություններ ինչպես տեղական մակարդակում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների, օրինակ՝ Հայաստանի հետ սերտ համագործակցությամբ։ Կլիմայական գործողությունները՝ սկսած ջերմոցային գազերի արտանետումների հավակնոտ կրճատումից մինչև առաջատար հետազոտությունների և նորարարությունների իրականացումն ու մեր բնական միջավայրի պահպանումը, ընկած են «Եվրոպական կանաչ գործարք»-ով նախատեսված միջոցառումների հիմքում։ Մենք ուրախ ենք համագործակցել ՀՀ շրջակա միջավայրի և ֆինանսների նախարարությունների հետ կլիմայական համընդհանուր քաղաքականության մշակման և ֆինանսների ներգրավման հարցում` հիմնվելով ԵՄ անդամ երկրների լավագույն փորձի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա», - նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը կարևորեց այն կարևոր աջակցությունը, որը հատկացվում է Հայաստանին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում՝ երկրի կայուն և ցածր արտանետումներով կլիմայական քաղաքականությունների մշակման ճանապարհին: «Կլիմայական բյուջետավորման նշագրման համակարգը նշանակալի քայլ է դեպի առավել հասցեական կլիմայական քաղաքականությունների մշակման և կլիմայական ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ», - ասաց տիկին Մազմանյանը:

«Կլիմայի հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ուսումնասիրությունը, որը կծառայի ազգային և ենթազգային բյուջեի տեղաբաշխման և ծախսային գործընթացներում կլիմայի փոփոխության խնդիրների ինտեգրման հնարավորությունների և խոչընդոտների գնահատմանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեր համագործակցության ևս մեկ կարևոր արդյունք է», - ասաց Միհայելա Ստոյկոսկան՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնակատարը։ 

ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանն իր խոսքում կարևոր համարեց կլիմայական ծախսերի ցուցանիշների ինտեգրման համատեղությունը Հայաստանում Կայուն զարգացման նպատակների տեղայնացման և ֆինանսավորման գործընթացին:

Ներկայացնելով ԿՀԾԻՈՒ-ը՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Կլիմայական բյուջետավորման նշագրման և պլանավորման ազգային փորձագետ Վահան Սիրունյանը նշեց, որ ուսումնասիրությունը միջազգային մակարդակում լայնորեն կիրառվող ախտորոշիչ գործիք է, որը թույլ է տալիս որակական և քանակական վերլուծություն կատարել պետական ​​ծախսերի, կլիմայի փոփոխությանն առնչվող ինստիտուցիոնալ, քաղաքականության և պետական ​​ֆինանսների կառավարման վերաբերյալ: Պարոն Սիրունյանը ուսումնասիրության հիմնական դրույթներից կենտրոնացավ մեթոդաբանության վրա՝ որպես կոնկրետ կլիմայական ծախսերի նույնականացման, դասակարգման և հաշվարկման միջոց, որը գործնականում տեղայնացված է Հայաստանում: Ուսումնասիրության մեթոդաբանությունը հիմնականում հիմնված է հիբրիդային մոտեցման վրա, որով հաշվի են առնվել գործողությունների նպատակը, կլիմայական ազդեցությունն ու օգուտները, կլիմայական ծախսերի դասակարգման և վերանայման ցուցանիշները: Ուսումնասիրությունը նաև ապահովում է կլիմայական ծախսերի մասին բազային գնահատականներ` հնարավորություն ստեղծելով գնահատել երկրի առաջընթացն այդ ոլորտում, կլիմայական օրակարգի իրավիճակի, բացերի և խնդիրների նկարագրություն՝ նախանշելով անհրաժեշտ բարեփոխումներն ու ուղղությունները, և կլիմայական փոփոխության ֆինանսների ոլորտում միջազգային համադրությունների իրականացում: Կենտրոնանալով կլիմայի փոփոխության ծախսերի վերլուծության վրա` Վահան Սիրունյանը համառոտ ներկայացրեց կլիմայի փոփոխության ծախսերի նույնականացման, դասակարգման և կշռման գործընթացներում կիրառված մոտեցումներն ու ուղղությունները:

Այնուհետև, պարոն Սիրունյանը ներկայացրեց կլիմայական ծախսերի հիմնական արդյունքները, քաղաքականության և ինստիտուցիոնալ վերլուծությունները և եզրափակեց իր ելույթը քաղաքականության, ինստիտուցիոնալ և հանրային ​​ֆինանսների կառավարման ոլորտներում հիմնական առաջարկություններով:

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո Հայաստանում Կլիմայական հանրային ծախսերի շրջանակի մշակման միջազգային խորհրդատու Ջոն Ուորդը ներկայացրեց ԵՄ-ում կլիմայական ֆինանսների  բյուջետավորման և ծախսերի հսկման հաջողված փորձն ու մանրամասները, որը մեծամասսամբ ԵՄ-ի կողմից ոլորտային ինտեգրման միջոցով կլիմայական գործողությունների բյուջետավորման հստակ թիրախների սահմանման արդյունքն է, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ է հսկել կլիմայական ֆինանսավորումը: Օրինակներ բերելով այլ երկրներում ուսումնասիրություններից՝ նա ընդգծեց կլիմայի ծախսերի հսկման օգուտները, այդ թվում՝ երկրի կլիմայական առաջնահերթությունների բյուջետային ավելի հստակ արտացոլումը, կլիմայական ռազմավարությունների պլանավորման բարելավումը, ֆինանսական նոր ռեսուրսների մոբիլիզացումը, միջազգային պարտավորությունների ներքո ավելի լիարժեք զեկուցումը և հանրային ֆինանսների կառավարման ամրապնդումը։

Կլիմայական բյուջետավորումը ծրագրային բյուջետավորման համակարգում ինտեգրելու համար անհրաժեշտ կանոնակարգեր և կարողություններ զարգացնելու հարցում Հայաստանին աջակցում է նաև ՄԱԶԾ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կայուն զարգացման նպատակների ընդհանուր հիմնադրամի կողմից: Այս մասով, ծրագրի համակարգող Լիգիա Ղազարյանը համառոտ ներկայացրեց կլիմայական ֆինանսների բյուջետավորման և «Ֆինանսների գնահատման մշակման» միջև առկա սիներգիան, ինչպես նաև՝ ծրագրի նպատակները և ռազմավարությունները՝ ուղղված կլիմայի առավել ինտեգրված ֆինանսավորմանը՝ ստեղծելով համահունչություն Հայաստանում ԿԶՆ-ների նշավորման և ֆինանսավորման ընդհանուր գործընթացի հետ։

«ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Եվգեն Գրոզան համառոտ ներկայացրեց ծրագրի ներկայիս ընթացքը՝ կապված կլիմայական ֆինանսավորման հետ և Հայաստանի ԿՀԾԻՈՒ-ի հիմնական արդյունքները: Ի լրումն, պարոն Գրոզան խոսեց «Կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին»  ուսումնասիրությունն Արևելյան գործընկերության մյուս երկրներում իրականացնելու համար առաջարկվող գործողությունների պլանավորման և առաջարկությունների մասին, որոնք կհիմնվեն Հայաստանի օրինակով քաղված դասերի վրա։

Աշխատաժողովի եզրափակիչ նիստում, քննարկելով ուսումնասիրության հիմնական  արդյունքներն ու եզրահանգումները, մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով, հարցերով և առաջարկություններով:

Ազգային աշխատաժողովն արդյունավետ էր Հայաստանի հանրային ֆինանս­ների շրջանակում ուսումնասիրության կիրառելիության հատկորոշման, ինչպես նաև՝ երկրի բյուջետային համակարգում կլիմայական ծախսերի հսկման համակար­գի ինտեգրման գործընթացում «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի ներքո հնարավոր աջակցության շրջանակի բացահայտման տեսանկյունից:


Օրակարգ

Զեկույցներ

 

Մարտ 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ «ԱԹՍ-երի գործածությունը շրջակա միջավայրի մոնիթորինգում» վերապատրաստումների շարքը Կարդալ ավելին
Մարտ 2021 Հայաստանի կողմից կլիմայական ֆինանսների բյուջետավորման և ծախսերի հսկման մասին պիլոտային ուսումնասիրությունը կնպաստի ԵՄ հաջողված փորձի կիրառմանը տեղական մակարդակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ջրային ռեսուրսների խոցելիության և մշակաբույսերի ոռոգման նորմերի արդիականացման հարցերը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերի հանրամատչելի լուսաբանումը. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ երկօրյա դասընթաց մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2020 Գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների խոցելիությունն ու հարմարվողականության լուծումները կլիմայի փոփոխության համատեքստում. ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կայացավ եռօրյա աշխատաժողով ոլորտի շահառուների մասնակցությամբ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (35)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (24)
ԵՄ-ն կլիմայի համար (20)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (0)