27 հունիսի 2019

2019թ. հունիսի 19-ին Բոննում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որի ընթացքում 9 զարգացող երկրներ ներկայացրեցին ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թվականը նվազեցնելու համար ձեռնարկած իրենց միջոցները:

Միջոցառմանը ներկա գտնվող զարգացող երկրներն էին Հայաստանը, Բրազիլիան, Նիգերիան, Կորեայի Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Թայլանդը, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը, Ուրուգվայը և Վիետնամը:

Հայաստանը ներկայացրել է իր Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը (ԵԱԶ2), որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հարկ է նշել, որ ներկայումս Հավելված I –ում չընդգրկված 159 Կողմ երկրներից միայն 46-ն են ներկայացրել Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը և 28-ը՝ երկրորդը, այդ թվում` Հայաստանը:

Հայաստանը ներկայացրեց արտանետումների նվազեցման քաղաքականության իր հիմնական նվաճումները, այդ թվում՝ 1990-2014 թթ. ջերմոցային գազերի գույքագրման վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը, երկրում իրականացված մեղմման քաղաքականությունները և դրանց ազդեցության գնահատումը, ինչպես նաև էներգետիկայի սեկտորի արտանետումների կանխատեսումները մինչև 2030թ.՝ հաշվի առնելով, որ վերջինս երկրի համար ռազմավարական ոլորտ է և ունի մեղմման առավելագույն ներուժ:

Հայաստանն արձանագրեց ջերմոցային գազերի արտանետումների կրճատման իր ձեռքբերումները, ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի մասով: Տարբեր ոլորտներում հավակնոտ պարտականությունները քաջալերելու նպատակով Հայաստանը կարևորեց նաև դրանց համակցումը տնտեսական և սոցիալական օգուտներին։ Վերջինս պետք է հաստատվի ավելի բարձր օղակներում՝ հաշվի առնելով դրա կարևորությունը կայուն զարգացման և համաշխարհային բարիքի համար:

Աղբյուրը (ENG)

Կողմ երկրների հիմնական ուղերձները (ENG)

Վիդեո (ENG)

Հուլիս 2019 Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները ներկայացվեցին Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լրագրողական դասընթացին Կարդալ ավելին
Հուլիս 2019 ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ. ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ 1.5ºC-ով Կարդալ ավելին
Հուլիս 2019 «Կլիմայական փոփոխությունները հաշվի առնող տնտեսությանն ուղղված ներդրումներ» խորագրով հանդիպում Նյու Յորքում Կարդալ ավելին
Հուլիս 2019 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծության և լրամշակման աշխատանքների վերաբերյալ աշխատաժողով Կարդալ ավելին
Հուլիս 2019 «Կայուն Էներգիայի օր» Իջևան, Մարտունի և Գավառ քաղաքներում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (20)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (23)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (2)
ԵՄ կլիմայի համար (1)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (0)