20 օգոստոսի 2020

Օգոստոսի 13-ին առցանց կայացած աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում իրականացված «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության ոլորտում իրավական, ինստիտուցիոնալ խոցելիության գնահատման և հարմարվողականության պլանավորման բացերի ու խոչընդոտների բացահայտում և վերլուծում» ուսումնասիրության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է «ՔԱՐԴ ԱԳՐՈՍԵՐՎԻՍ» կազմակերպության կողմից:

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ տկն. Միհաելա Ստոյկոսկան իր ողջույնի խոսքում ընդգծեց երկրի կայուն տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ դիմադրողականության ապահովման գործընթացում գյուղատնտեսության ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացման կարևորությունը:

«Այն փաստը, որ գյուղատնտեսությունն ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի ոլորտներից է, ակնհայտ է: Կլիմայական փոփոխությունների ազդեցություններն այս ոլորտում բազմաթիվ են:   Ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները, ինչպես նաև եղանակային վտանգավոր երևույթները մեծ ազդեցություն ունեն բերքատվության, անասնապահության արդյունավետության վրա, անհրաժեշտ ոռոգման ջրի քանակի, գյուղատնտեսական տարաբնույթ գործընթացների վրա, ներառյալ՝ բերքի տեղափոխումն ու պահեստավորումը:  Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությունն ազդում է գյուղատնտեսության ոլորտի արժեքի ստեղծման և մատակարարման շղթաների յուրաքանչյուր օղակի վրա:

Դիտարկելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է և ունի ռազմավարական նշանակություն երկրի ՀՆԱ-ի համար՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներից գյուղատնտեսական գործընթացների ապահովագրումն ու դրանց նկատմամբ ոլորտում հարմարվողականության միջոցառումների իրականացումը, կարծում եմ, կարելի է դասել ազգային ռազմավարական առաջնահերթությունների շարքին», նշեց տիկին Ստոյկոսկան:

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը ընդգծեց ՀԱԾ ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող ուսումնասիրություններում մատնանշվող ուղենիշների, կարևորությունը կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու և հարմարվելու գործընթացում:

«Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության և դրա մարտահրավերների մասին խոսելիս, մենք պետք է շարունակական կերպով խոսենք պարենային անվտանգության մասին, այսպիսով կլիմայական փոփոխությանն առնչվող կարևոր հարցերը հանրության համար առավել շոշափելի և ընկալելի դարձնելու համար:  Մեր առջև ծառացած են շատ լուրջ խնդիրներ, հատկապես Հայաստանի պարագայում, որտեղ գյուղատնտեսությունը դիտարկվում է որպես թիրախային և շատ մեծ պոտենցիալ ունեցող տնտեսական ոլորտ: Այստեղ մենք շատ անելիք ունենք՝ հասկանալու, թե ինչպես ենք մենք պատշաճ և արդյունավետ կերպով, թե շրջակա միջավայրի տեսանկյունից, թե տնտեսության զարգացման տեսանկյունից, հարմարվում կլիմայի փոփոխությանը: Ինչպես գիտեք, Հայաստանն արդեն, ցավոք, արձանագրել է ջերմաստիճանի 1.3 աստիճանի բարձրացում և դրան զուգահեռ ունենք տեղումների արձանագրված 9 տոկոս նվազեցում: Այսինքն, Հայաստանն այսօր արդեն իսկ գտնվում է  կլիմայական փոփոխության ճգնաժամի առջև: Եվ օր առաջ կարևոր է ՀԱԾ ծրագրի շրջանակում նախատեսվող նմանատիպ փաստաթղթերի մշակումը, որոնք դրվելու են ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության գյուղատնտեսության ոլորտի համակարգողների առջև, այլ՝ կառավարության առջև, որովհետև գյուղատնտեսության կայունությունը և հարմարվողականությունը կարևոր են պարենային անվտանգության տեսանկյունից և այդ տեսանկյունից նաև հանդիսանում են լուրջ ռազմավարական խնդիր Հայաստանի Հանրապետության համար», իր ելույթում ասաց փոխնախարար Ղափլանյանը:

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ով ընդգծեց ոլորտում կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության բարձրացման կարևորությունը և հաստատեց նախարարության հետաքրքրությունը Կլիմայի նկատմամաբ խելացի գյուղատնտեսության (Climate Smart Agrucluture) ուղղվածության ծրագրերի և մոտեցումների նկատմամբ:

«Հատկանշական է, որ ոչ մի երկիր՝ հարուստ, թե աղքատ, մեծ, թե փոքր, չի կարող խուսափել ԿՓ-ի անդառնալի հետևանքներից: Ինչպես տիկին Ղափլանյանը նշեց իր խոսքում, վտանգված է մեր բոլորի անվտանգությունը, պարենային անվտանգությունը և մեր հաջորդող սերունդների կայուն ապագան: Պետք է արձանագրել, որ մենք դեռ կարող ենք փոխել իրավիճակը, քանզի խնդիրները, որոնք առաջացել են մարդու գործունեության հետևանքով կարող են լուծվել վերջինիս ջանքերով:

Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղություններն ամփոփող 2020-ից 2030 թթ-ի ռազմավարությունը հիմնական յոթ սկզբունքների վրա է հիմնված, որոնցից մեկը հենց կլիմայի փոփոխության հարմարվողականություն, դիմադրողականություն և շրջակա միջավայրի կայունությունն է: Ըստ որի՝ պետք է իրականացնել կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկման, ռեսուրսների կայուն օգտագործման գործառույթներ՝ ապահովելով գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, կիրառելով ջրային և հողային ռեսուրսների կառավարման լավագույն փորձը: Թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ կառավարության որդեգրած ռազմավարությունը դառնում է կենսական անհրաժեշտություն», նշեց փոխնախարար Խոջոյանը:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության մարտահրավերների ընդհանուր նկարագիրը, Կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսական քաղաքականության ու գործելակերպերի միջազգային փորձը, ինչպես նաև բույսերի մշակության և անասնապահության տեսանկյունից Հայաստանում առկա կլիմայի փոփոխության ռիսկերը, խոցելիությունը, ինստիտուցիոնալ բացերը և դրանց բարելավման առաջարկները:

Միջոցառմանը մասնակցեց ոլորտի շուրջ 40 շահառու, այդ թվում` Շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարությունների, պետական մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Սեպտեմբեր 2020 ԵՄ-ն և ՄԱԶԾ-ը գործարկում են ԱլԳ երկրներում կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին www.eu4climate.eu տեղեկատվական կայքէջը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2020 Եվրոպական հանձնաժողովի կլիմայական հավակնությունն է մինչև 2030 թվականը արտանետումների մակարդակը կրճատել 55 տոկոսով Կարդալ ավելին
Օգոստոս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում ՀՀ գույղատնտեսության ոլորտի խոցելիությունն ու հարմարվողականության հնարավորությունները Կարդալ ավելին
Օգոստոս 2020 Եվրոպական միությունը խթանում է Հայաստանի համար կլիմայի փոփոխության բյուջետավորման նշագրման մոդելի համար առաջին փորձնական ուսումնասիրությունը Կարդալ ավելին
Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում» իրազեկման արշավ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (17)
ԵՄ կլիմայի համար (15)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)