25 մարտի 2020

Նախապատմություն

Տարեցտարի ԵՄ Կայուն էներգիայի մրցույթներում ավելանում է քաղաքացիական ներգրավվածությամբ կայուն էներգիայի իրազեկման ծրագրերի, էներգախնայող շենքերի հանրային նախագծերի և կանաչ տեխնոլոգիաներով, ածխածնի չեզոք արտանետումներով և շատ այլ միջոցառումներով առանձնացող մասնավոր ձեռնարկությունների մասնակցությունը։

ԵՄ «Կանաչ գործարք»-ի և Արևելյան գործընկերության նոր համագործակցային համատեքստում Եվրոպական միությունը հայտարարում է ԵՄ Կայուն էներգիայի երկրորդ մրցույթը Արևելյան գործընկերության երկրների համար: Մրցույթն իրականացվում է ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների (հունիսի 22-26-ը) շրջանակներում:

Նպատակը

Մրցույթն օժանդակելու է Արևելյան գործընկերության վեց երկրներում`Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում, Ուկրաինայում կայուն էներգիայի ոգեկոչող նախաձեռնություններին: Եզրափակիչ փուլ կանցնեն կարճ ցուցակում ընդգրկված՝ մաքուր, անվտանգ և արդյունավետ էներգիային միտված տարվա ամենահաջող նախագծերը։

Կայուն էներգիայի մրցույթի նպատակներն են.

  1. Բացահայտել Արևելյան գործընկերության երկրներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտներում աննախադեպ նորարարությունները
  2. Կարևորել ԵՄ-ի աջակցության ազդեցությունը հենց այս ոլորտներում
  3. Օրինակ ծառայել՝ ոգեշնչելով լավագույն փորձի և Արևելյան գործընկերության երկրներում փորձառությունների կիրառումը:

Ովքե՞ր կարող են դիմել:

Մրցույթը բաց է նախաձեռնությունների լայն շրջանակի համար։ Դիմում-հայտեր կարող են ներկայացնել վերոնշյալ մեկ կամ մի քանի Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներ, բիզնեսներ, պետական ​​կառույցներ, տեղական իշխանություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և երիտասարդական կազմակերպություններ:
Հիմնական պահանջն է, որ դիմորդները հանդիսանան ԵՄ շահառու էներգախնայողության կամ վերականգնվող էներգիայի ոլորտներում իրենց նախագծերի համար` ուղղակիորեն կամ անուղղակիորեն:

Ինչպե՞ս դիմել:

Մրցույթին հայտ ներկայացնելու գործընթացն արդեն սկսված է: Կարող եք ծանոթանալ  Մրցույթի մասնակցության ուղեցույցներին, և եթե համապատասխանում եք պայմաններին, լրացնել և ներկայացնել հայտադիմումը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թ ապրիլի 17-ը (Բրյուսելի ժամանակով կեսգիշեր):

Մրցանակ

Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն 2020 թ․հունիսի 23-ին Բրյուսելում կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը և կմասնակցեն հունիսի 22-26-ը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա բոլոր միջոցառումներին, որտեղև կհայտարարվի վերջնական հաղթողը:
Նախորդ տարվա մրցանակաբաշխության մասին ավելին իմանալու համար այցելե՛ք հետևյալ հղումով:

Դիմումների գործընթացին կամ մրցույթին առնչվող ցանկացած հարցի դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին՝ eapenergyawards@ecorys.com ։

 

Մարտ 2020 ԵՄ Կայուն էներգիայի մրցույթ 2020-ը ընդունում է հայտեր ԱլԳ երկրների դիմորդներից Կարդալ ավելին
Մարտ 2020 Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»-ը Կարդալ ավելին
Մարտ 2020 Էներգասպառող սարքերի ԷԱ պարտադիր պահանջների ընդունումն ընթացքում է Կարդալ ավելին
Մարտ 2020 Հայաստանում սելավների ռիսկի կառավարման հիմնախնդիրները ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի ուշադրության կենտրոնում Կարդալ ավելին
Մարտ 2020 Հայաստանում կլիմայի փոփոխության վիճակագրության բարելավման համար մշակված առաջին ճանապարհային քարտեզն ուղենշային կլինի Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (32)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (13)
ԵՄ կլիմայի համար (7)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 8-րդ միջազգային կոնֆերանս (0)