18 սեպտեմբերի 2020

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը գործարկել է կայքէջ, որտեղ մանրամասն տեղեկություններ են ներկայացվում ծրագրի, դրա նպատակների և հիմնական գործողությունների մասին: Կայքէջն ապահովում է ավելի մատչելի հասանելիություն կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին զեկույցներին Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում։

Բացի ոլորտի թարմ նորություններից և ծրագրի առանձին գործողություններից, այս հարթակը կարևոր տեղեկություններ է տրամադրում ԱլԳ երկրներում բարձր արտանետումներ ունեցող հիմնական ոլորտների, ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի և քաղաքացիների կյանքի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղղման ուղղությամբ կառավարությունների կողմից ձեռնարկվող գործողությունների մասին։

«Կայէջի գործարկումը հնարավորություն է տալիս ունենալ ստեղծել ոլորտին առնչվող թեմաների մասին մեկ համապարփակ հարթակ, որտեղ արտացոլվելու են  ինչպես կառավարությունների, այնպես էլ հասարակության բոլոր հատվածներում դերակատարների կողմից շարունակական քայլերի ու պարտավորությունների իրականացումը», - նշեց «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի  ղեկավար Եվգեն Գրոզան:

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և Ուկրաինային, դիմակայել պայքարել կլիմայի փոփոխությանը։

«Կայքէջը կարևոր գործիք է ծրագրի գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև հետևելու մեր նպատակի՝ Փարիզյան համաձայնագրի պահանջների իրականացման ուղղությամբ ԱլԳ յուրաքանչյուր երկրի գրանցած առաջընթացի մանրամասներին», - ասաց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Այն աջակցում է ԱլԳ երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի իրագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է ԱլԳ երկրներին`ցածր արտանետումներին և կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայնությանն ուղղված նպատակները ներառելու զարգացման քաղաքականությունների և ծրագրերի մեջ, կատարելագործելու և ամրապնդելու կլիմայական  քաղաքականությունների և օրենսդրության ներդաշնակեցումը։

 

 

Հոկտեմբեր 2020 Online Platform to Leverage UNDP’s Economic Advisors for Green Recovery Efforts and Long Term Development Planning Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2020 ԵՄ-ն և ՄԱԶԾ-ը գործարկում են ԱլԳ երկրներում կլիմայական քաղաքականությունների և օրենսդրության բարելավման մասին www.eu4climate.eu տեղեկատվական կայքէջը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2020 Եվրոպական հանձնաժողովի կլիմայական հավակնությունն է մինչև 2030 թվականը արտանետումների մակարդակը կրճատել 55 տոկոսով Կարդալ ավելին
Օգոստոս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում ՀՀ գույղատնտեսության ոլորտի խոցելիությունն ու հարմարվողականության հնարավորությունները Կարդալ ավելին
Օգոստոս 2020 Եվրոպական միությունը խթանում է Հայաստանի համար կլիմայի փոփոխության բյուջետավորման նշագրման մոդելի համար առաջին փորձնական ուսումնասիրությունը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (17)
ԵՄ կլիմայի համար (16)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)