06 մարտի 2017

Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղում կառուցված պասիվ արևային ջերմատան բացումը տեղի ունեցավ 2017թ. մարտի 6-ին: Ջերմատունը կառուցվել է «Կլիմայական ռիսկերի մեղմում. պասիվ արևային ջերմատուն» ՄԱԶԾ Ծրագրի շրջանակներում՝ Ռումինիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ջերմատան բացման արարողությանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակից, ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատնից, «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» ՀԿ-ից, ինչպես նաև Սարապատ համայնքից: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թորոս» սպառողական կոոպերատիվի նախագահ Միշա Հակոբյանը, ով շնորհակալություն հայտնեց դոնորներին Ծրագրի իրականացման համար: Նա նաև կարևորեց Ծրագիրը որպես կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառում: Բացման խոսքով հանդես եկան նաև ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը և ՀՀ-ում Ռումինիայի դեսպանատան առաջին քարտուղար Սեզար Բիվոլարուն:

Պասիվ արևային ջերմատունը կապահովի եկամտի այլընտրանքային աղբյուր կլիմայի փոփոխության տեսանկյունից խոցելի ֆերմերների համար: Կլիմայական ռիսկերը Շիրակի մարզի սոցիալական և տնտեսական խնդիրների հետ մեկտեղ կարող է ունենալ ծայրահեղ բացասական ազդեցություն գյուղական բնակչության վրա, որը հիմնականում հիմնվում է գյուղատնտեսական արտադրանքի վրա: Այսպիսով, պասիվ արևային ջերմատան տեխնոլոգիան ընտրվել է, որպեսզի ցուցադրվի ֆերմերների եկամտի ներուժի զանազանումը և ապահովի այլընտրանքային եկամտի հնարավորություն: Ի հավելումն, այս տեխնոլոգիան ունի ինքնատիպ դիզայն, որն ապահովում է ջերմային մեկուսացման և արևի կողմից էներգիայի կուտակման բարձր մակարդակ՝ այսպիսով շուրջ տարի երաշխավորելով գյուղատնտեսական արտադրանք առանց հավելյալ ջեռուցման ծախսերի:

Բացման միջոցառումը լուսաբանվել է նաև Հ1 հեռուստաալիքի Օրակարգ հաղորդման շրջանակներում: Միջոցառման մասին տեղեկատվություն հասանելի է նաև հետյալ հղումներով՝ 

http://hetq.am/arm/news/76500/torosgyuxum-karucvel-e-pasiv-arevayin-jermatun.html 

Մարտ 2023 «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են Հայաստանում գոմաղբի և հողերի կառավարման գործելակերպերից ջերմոցային գազերի արտանետումների գնահատման խնդիրներն ու լուծումները Կարդալ ավելին
Մարտ 2023 Հրապարակվել է «Կլիմայի Փոփոխություն 2023. Ընդհանրացված Հաշվետվություն»-ը Կարդալ ավելին
Փետրվար 2023 Կլիմայի փոփոխության հիմախնդիրներն ու լուծումները ՀՀ կառավարության և Ազգային ժողովի համագործակցության համատեքստում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (44)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (9)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (0)