01 սեպտեմբերի 2022

Օգոստոսի 30-ին կայացավ Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Գնահատումն իրականացվել է «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ի կողմից՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ և «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի համատեղ աջակցությամբ՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խնդրանքի, որը միտված է ապահովելու ջրային օրենսգրքի կիրարկումը։

Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման անհրաժեշտությունն ամրագրված է ջրային օրենսգրքով: Արդյունաբերության, կենցաղային և օգտագործման այլ տեսակների կողմից ջրի աղտոտվածության աճով, ջրի օգտագործման պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների առկա և կանխատեսվող նվազմամբ պայմանավորված՝ երկրորդային ջրօգտագործումը դառնում է անհրաժեշտ և արդիական, հատկապես՝ Արարատյան դաշտում ոռոգման կարիքները բավարարելու և Սևանա լճի ու տնտեսության տարբեր ճյուղերի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։

Հայաստանում կլիմայի ապագա կանխատեսումները ցույց են տալիս ջերմաստիճանի շարունակական բարձրացում և տեղումների նվազում հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների, այդ թվում՝ ջրի երկրորդային օգտագործման լուծումների կիրառումն անհրաժեշտ նախապայման են ջրային ռեսուրսների սակավության մարտահրավերը հաղթահարելու համար:

Իրականացված ուսումնասիրությունը ներկայացնում է ոլորտում առկա բացերը և բնապահպանական կամ ջրառի վճարների և տնտեսական մեխանիզմների բարե­լավման, ինչպես նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման ֆինանսական խթան­ներ սահմանելու հնարավոր բարեփոխումների տարբերակները: Ուսում­նասիրությունը ներառում է նաև Հայաստանում և միջազգային մակարդակում վերջին զարգացումները՝ շեշտադրելով գործող քաղաքականությունների բացերը, իրավական և ինստիտու­ցիոնալ թերությունները, տնտեսական խոչընդոտները և Հայաստանում ջրի կրկնակի (երկրորդային) օգտագործման գործընթացի կազմակերպման հարցում առկա դժվարություններն ու ռիսկերը:

Իր խոսքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծեց երկրորդային ջրօգտագործման կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջերս փոփոխված և հաստատված ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ ամրագրված է կրկնակի ջրօգտագործումը։ Նա շեշտեց, որ թարմացված օրենսգիրքը Հայաստանը պետք է բերի նոր որակի ջրօգտագործման հարթակ, քանի որ երկրորդային ջրօգտագործումը կարևոր է ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։

EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և շեշտեց ուսումնասիրության կարևորությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Սևանա լճի հիմնախնդիրների հաղթահարման տեսանկյունից։ Նա նշեց նաև, որ նշված ուսումնասիրությունը տրամաբանորեն լրացնում է «Հարմար­վողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ավելի վաղ մշակված ջրային ոլորտի հարմարվողականության պլանն ու դրանում սահմանված առաջնահերթ միջոցառումների ցանկը: Տիկին Դանիելյանը հավելեց, որ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ն գնահատման ընթացքում սերտորեն համագործակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապա­տասխան ստորաբաժանումների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելու համար փաստաթղթի համապատասխանությունը վեր հանված կարիքներին։

Աշխատաժողովն ավարտվեց այն փոխըմբռնմամբ, որ մշակվել է շատ կիրառելի նյութ, որը հիմք կհանդիսանա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար՝ Հայաս­տանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանման ուղղությամբ համա­պատասխան քաղաքականության և օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ։

Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվող «Հարմար­վողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկա­րաժամկետ հարմարվողականության պլանավորման  առաջխաղացման համար» ծրա­գիրը համակարգվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապե­տության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

 

Միջոցառման օրակարգը

Ներկայացված նյութերը

Գնահատման նախագիծը

Հոկտեմբեր 2022 «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում քննարկվել են մեղմման քաղաքականությունների և գործողությունների ՉՀՀ համակարգի հնարավոր կարգավորումները Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2022 Քննարկվել են Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման հնարավորություններն ու խրախուսման մեխանիզմները Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ռիսկերի նկատմամբ ՀՀ առողջապահության ոլորտի խոցելիության գնահատման արդյունքներն ու հարմարվողականության ծրագրի նախագիծը Կարդալ ավելին
Օգոստոս 2022 «Կլիմայի փոփոխության ազգային հաշվետվությունների համար անհրաժեշտ վիճակագրական տվյալների հասանելիության և որակի ապահովման հիմնախնդիրները» աշխատաժողով Կարդալ ավելին
Հուլիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են հարմարվողականության վերաբերյալ հաղորդակցության և իրազեկման ազգային ռազմավարության նախագիծը և առաջարկվող միջոցառումների ցանկը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (67)
ԵՄ-ն կլիմայի համար (39)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (6)