01 հուլիսի 2020

Հունիսի 30-ին առցանց հարթակում կայացած աշխատաժողովի ընթացքում ամփոփվել են «Հայաստանում ազգային մակարդակով խոցելի ոլորտներում կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի, խոցելիության, ազդեցությունների և հարմարվողականության ընկալման վերաբերյալ ելակետային ուսումնասիրության» արդյունքները: Վերլուծությունն իրականացվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ կողմից: Գլխավոր նպատակը՝ Հայաստանի պետական կառավարման կառույցներում կլիմայի փոփոխության հետ առնչվող գիտելիքների և կարողությունների վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրումն ու գնահատումն էր:

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը ողջույնի խոսքում կարևորեց ուսումնասիրության վերհանած արդյունքներն ու առաջարկների իրականացումը, մասնավորապես ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդումը նաև ռազմավարական պլանավորման և քաղաքականության մեջ կլիմայի փոփոխության հարցերի ներգարվումը, ինչը թույլ կտա կլիմայի օրակարգը տանել առաջ, ոչ միայն մեկ գերատեսչությամբ, այլ ամբողջ կառավարության կազմով և հնարավորինս բարձր մակարդակով:

«Կլիմայի փոփոխությունը շատ անգամ նույնիսկ ոլորտում աշխատողների կողմից դիտարկվում է, որպես ոչ շոշափելի մի իրականություն: Այն հաճախ արձանագրվում է որպես շարունակական և ապագայում տեղի ունեցող գործողություն, բայց իրականում մենք այսօր արդեն առնչվում ենք կլիմայական ճգնաժամի, որովհետև Հայաստանը, ինչպես տեղյակ ենք, արդեն արձանագրել է ջեմաստիճանի փոփոխություն, առնվազն 1.3 աստիճանով և դրան զուգահեռ մենք ունենք արդեն արձանագրված տեղումների նվազեցում: Մենք պետք է, այս տրամախոսությունը փոխելով, նաև փոխենք մեր ոչ միայն ընկալումը, այլև գործողությունները: Այդ առումով կարծում եմ այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է և այս հետազոտությունը մեզ հնարավորություն կտա հասկանալ թե որոնք են բացերը հենց քաղաքականություն մշակող գերատեսչություններում:», իր ելույթում ասաց փոխնախարար Ղափլանյանը:

Ուսումնասիրության հարցվածների մոտ կեսը նշել են, որ իրենց ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունը ներառված է ռազմավարական փաստաթղթերում, սակայն միայն 11․4 տոկոսն է համարում, որ այն համալիր կերպով է ինտեգրված ռազմավարության մեջ։ Ընդհանուր առմամբ, հարցվածների 40 տոկոսի կարծիքով կլիմայի փոփոխությանը հարմարվողականությունն ընդհանրապես արտացոլված չէ իրենց ոլորտի ռազմավարական փաստաթղթերում։ Չներառելու հիմնական պատճառը ռազմավարական պլանավորման ուղեցույցներում նման պահանջի բացակայությունն է։ Հարցման մասնակիցները միևնույն ժամանակ համակարծիք են, որ  ռազմավարական պլանավորման կարողություններն էական բարելավման կարիք ունեն՝ հատկապես դրանց գործնական կիրառման մասով։

Հայաստանում ՄԱԶԾ Մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինն իր ելույթում ընդգծեց հասարակության և կառավարության շրջանում փոխըմբռնման նոր մակարդակի ստեղծման անհրաժեշտությունը, որը կօգնի տնտեսական ոլորտները կառավարել չվտանգելով երկրի կայուն զարգացումն ու ապագան:

«Աշխարհում ոչ մի կառավարություն լիովին պատրաստ չէ այն ճգնաժամին, որն այսօր մեզ ներկայացնում է կլիմայի փոփոխությունը: Դա իսկապես ճգնաժամ է, որն ազդում է մեր կյանքի բոլոր բաղադրիչների վրա: Սակայն, այն դանդաղ դրսևորվող ճգնաժամ է, որի պատճառով որոշ մարդիկ հակված են ժխտել դրա գոյությունը: Դժբախտաբար, վաղը, երբ ի հայտ կգան միանգամայն նոր հիվանդություններ, կսկսեն փլուզվել ենթակառուցվածքներ, ֆերմերները կկորցնեն իրենց բերքը, երբ տուրիզմը կխափանվի, քաղաքներն այլևս բնակելի չեն լինի, սողանքները կխաթարեն ճանապարհների անցանելիությունը, մենք այդ շքեղությունը չենք ունենա: Այս երևույթները շատ հստակ և շոշափելի խնդիրներ են, որոնք առընչվում են բոլոր նախարարությունների գործունեության հետ: Հուսով ենք, որ այսօրվա միջոցառումը հնարավորություն կտա որոշ չափով հստակեցնել անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, որը թույլ կտա մեզ և կառավարությանը, որպես ամբողջություն, միավորել ջանքերն այս խնդիրները լուծելու համար: Մենք գիտենք, որ կլիմայի փոփոխությունը ազդում է տնտեսության և հասարակության վրա, եկե՛ք հարմարվենք այդ իրականության հետ աշխատելու նոր ձևաչափին և պլանավորենք համապատասխանաբար», նշեց Դմիտրի Մարիյասինը:

Ուսումնասիրությանը ներգրավվել է շուրջ 70 մասնակից էկոնոմիկայի,  Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման  և  ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույքի և սպոորտի, Առողջապահության նախարարություններից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից` վարչության պետերի, տեղակալների, գլխավոր մասնագետների մակարդակով։ Որպես թիրախային ոլորտներ ընտրվել են ջրային ռեսուրսները, բնակավայրերը և ենթակառուցվածքները, բնական էկոհամակարգերը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը։

Առցանց աշխատաժողովի ընթացքում ուսումնսիրության արդյունքներն ու առաջարկները ներկայացվել և քննարկվել են միջոցառման շուրջ 40 մասնակիցների հետ: Դրանք հետագայում կօգտագործվեն իրավիճակի հետագա փոփոխությունները գնահատելու և վերհանած բացերը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումները հստակեցնելու համար:

 

Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխությունն ու հարմարվողականությունը Հայաստանում» իրազեկման արշավ Կարդալ ավելին
Հուլիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների շրջանում կլիմայի փոփոխության թեմաների շուրջ իրազեկման ուսումնասիրության արդյունքները Կարդալ ավելին
Հունիս 2020 Հայաստանի գյուղական համայնքներն ապացուցում են, որ անտառների վերականգնումը յուրաքանչյուրիս պարտականությունն է. արտանետումների նվազեցման ԵՄ կայուն մոդել Կարդալ ավելին
Հունիս 2020 Վերաբերվելով անտառին ընտանիքի պես․ ԵՄ-ն աջակցում է անտառի պահապաններին փրկելու շրջակա միջավայրը՝ անտառներն առողջ պահելով Կարդալ ավելին
Հունիս 2020 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել են ՀՀ ջրային ոլորտի խոցելիությունը, առկա ռիսկերն ու հարմարվողականության հնարավորությունները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (34)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (16)
ԵՄ կլիմայի համար (12)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)