26 մայիսի 2021

Մայիսի 26-ին ամփոփվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում կազմակերպված լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները: «Կլիմայի փոփոխության լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում» երկօրյա դասընթացի շրջանակում կազմակերպված մրցույթի նպատակն էր բարձրացնել մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետաքրքրությունը կլիմայի փոփոխությանը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն առնչվող հարցրերի նկատմամբ և խրախուսել դրանց ակտիվ ու հանրամատչելի լուսաբանումը:

Մրցույթի հաղթողներին ողջունելիս Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան ընդգծեց զանգվածային լրատվական միջոցների կարևոր դերակատարությունը կլիմայի փոփոխության հարցերի վերաբերյալ իրազեկության բարձրացման և երկրների հարմարվողականության ու մեղմման կարողությունների զարգացման գործում, հատկապես կլիմայի փոփոխության նկատմամբ դեռևս առկա թերահավատության համատեքստում:

«Թեպետ, ծովային երկրների համեմատ՝ Հայաստանում կլիմայական փոփոխություններն ու ռիսկերը երբեմն պակաս ակներև են, սակայն, Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի երկրների շարքում է: Երկրում առկա կլիմայական ռիսկերի և դրանց մեղմման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ կրթությունն ու իրազեկության բարձրացումն էական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության մարտահրավերների հաղթահարմանն ուղղված գործողությունների որոշման և իրականացման հարցում: Այս համատեքստում չափազանց կարևոր է հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների դերը՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտահեն տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակին հասանելի և հանրամատչելի դարձնելու առումով»,- նշեց Միհաելա Ստոյկոսկան:

Մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր և դրամական մրցանակներ:

Մրցույթի առաջին մրցանակին արժանացավ Մարիամ Տաշչյանը՝ «Կարմիր գիծ․ ֆիլմ կլիմայի փոփոխության մասին» հեղինակային ֆիլմի համար:  Երկրորդ մրցանակը շնորհվեց Անի եղիազարյանին` «Կբուժե՞ք Սևանը, թե՞ կթողնեք՝ ինքաբուժվի» հոդվածի համար: Երրորդ մրցանակակիրը մրցույթի ամենաերիտասարդ մասնակից Օքսաննա Առաքելյանն էր՝ «Եթե այս տեմպով ապօրինի ծառահատումները շարունակվեն՝ անտառի վիճակը աղետալի կլինի» հոդվածով:

 

«Կլիմայի փոփոխության լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներում» դասընթացը անցկացվել էր 2020թ.-ի դեկտեմբերի 22-23-ին և նախատեսված էր հանրային նշանակության տարբեր ոլորտներ լուսաբանող լրագրողների և մեդիաբովանդակություն ստեղծող այլ մասնագետների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում, ADWISE Consulting կազմակերպության կողմից:

 

 

 

Հունիս 2021 Գիտական ներուժը ի նպաստ կանաչ էներգիայի զարգացման Կարդալ ավելին
Մայիս 2021 ՀԱԾ ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում ամփոփվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաները լուսաբանող լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները Կարդալ ավելին
Մայիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ «Կլիամայի փոփոխության հարմարվողականությունը Հայաստանում. մարտահրավերներ ու հնարավորություններ» էքսպո-ֆորումը Կարդալ ավելին
Մայիս 2021 Կայացավ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի ավարտական աշխատաժողովը Կարդալ ավելին
Մայիս 2021 Տեսանյութերի մրցույթ միջին և ավագ դպրոցականների համար Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (38)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (29)
ԵՄ կլիմայի համար (26)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)