17 դեկտեմբերի 2019

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվեցին «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատում և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորում» ուսումնասիրության առաջին արդյունքները: Միջոցառման հիմնական նպատակը ոլորտի շահառուների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիության, կառավարման հիմնախնդիրների,  ինչպես նաև կլիմայի փոփոխության հանդեպ հարմարվողականության համար անհրաժեշտ միջոցառումների քննարկումն էր:

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատականների և ուսումնասիրությունների, ինչպես նաև մեթոդոլոգիական բացերի հայտնաբերման և միջազգային լավագույն փորձի հիման վրա առաջարկությունների և լուծումների ներկայացման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Միջոցառման ընթացքում ջրային ռեսուրսների և կլիմայի փոփոխության միջազգային փորձագետ, Կալիֆորնիայի Իրվինի համալսարանի Հիդրոօդերևութաբանության և հեռահար զոնդավորման կենտրոնի տնօրեն Սորոոշ Սորոոշյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության հանդեպ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման միջազգային լավագույն փորձը՝ կիրառվող մեթոդները, առկա հիդրոօդերևութաբանական հետազոտություններն ու կանխատեսման սցենարները: Փորձագետը անդրադարձավ նաև Իրանի Իսլամական հանրապետությունում կիրառվող ջրօգտագործման գնահատման և կլիմայի փոփոխության կանխատեսման համար կիրառվող մոդելներին :

ՄԱԶԾ և «Հայաստանում կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատում և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորում» ծրագիրն իրականացնող «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները ներկայացրեցին ծրագրի հիմնական նպատակներն ու գործընթացները, ինչպես նաև իրականացված ուսումնասիրությունների նախնական արդյունքները, այդ թվում՝  ՀՀ-ում գետավազանային կառավարման ժամանակ տեղումների և գետային հոսքի փոփոխությունների գնահատման և կանխատեսման համար կիրառված մեթոդներն ու սցենարները, կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման հետազոտությունների վերանայման նախնական արդյունքները, ՀՀ ջրային ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, կլիմայի փոփոխության համատեքստում առկա բացերն ու խոչընդոտները:

Աշխատանքային հանդիպումն եզրափակեցին շահառուների հետ հարցուպատասխանն ու թեմատիկ քննարկումը: Հնչեցված առաջարկներն ու դիտարկումները հետագայում մանրամասն կքննարկվեն և հաշվի կառնվեն ոլորտի խոցելիության գնահատման ընթացքում: Միջոցառմանը մասնակցեց 34 շահառու, այդ թվում` պետական կառավարման մարմինների, համալսարանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Դեկտեմբեր 2022 Ամփոփվել են «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության նկատմամբ Երևան քաղաքի խոցելիության գնահատման արդյունքները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մշակվում է կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկման և գնահատման համակարգ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրման թեմաներով վերապատրաստվել է 248 որոշում կայացնող Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2022 COP27-ի արդյունքերի քննարկում Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների կողմից Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (43)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (8)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)