01 հուլիսի 2021

Հայաստանի կլիմայական օրակարգի իրագործման համար «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագիրը դիտարկում է մի շարք ուղղություններ, այդ թվում` էներգետիկայի, շրջակա միջավայրի, վերականգնվող աղբյուրների, կայուն գյուղատնտեսության և այլն՝ մշակելով քաղաքականություններ, որոնք ուղղված են Հայաստանի կլիմայական հավակնությունների իրագործմանն գործողությունների կարգավորմանը:

Հունիսի 30-ին «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում կազմակերպված «ԵՄ կլիմայական իրավական կարգավորումների հետ մոտարկման, ինչպես նաև չափումների, հաշվետվայնության և հավաստագրման գործուն համակարգի մշակման ճանապարհային քարտեզները ՀՀ համար» թեմայով աշխատաժողովի քննարկման առարկան էին գործող ազգային օրենսդրության վերլուծությունը և մշակված ճանապարհային քարտեզների ներկայացումը: Վերջիններս նախանշում են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի աջակցության ուղղությունները ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրով նախատեսված ԵՄ կլիմայական կարգավորումների հետ համապատասխանեցման, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի կատարելագործման նպատակով:

Աշխատաժողովին մասնակցում էին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, Շրջակա միջավայրի նախարարության, այլ պետական ​​կառույցների և փորձագիտական շրջանակների մոտ 30 ներկայացուցիչներ; Ծավալված քննարկումները վերաբերում էին գործող ինստիտուցիոնալ և կարգավորիչ շրջանակների վերլուծությանը, ինչպես նաև ԵՄ օրենսդրության հետ մոտարկման և ՋԳ կադաստրի բարելավման ուղղված գործողությունների մշակմանը:

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը իր երախտագիտությունը հայտնեց Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը ի նպաստ երկրի կլիմայական օրակարգի իրագործմանը և նշեց. «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում նշանակալի աշխատանք է տարվել, որը մեծապես նպաստում է Փարիզյան համաձայնագրի ներքո մեր պարտավորությունների իրագործման, ինչպես նաև՝ կլիմայական տեղական կարգավորումների հետ ԵՄ-ի փորձի համադրման հարցին»։

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշեց. «Եվրոպական միությունը հավատարիմ է մնում իր նպատակներին՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կանաչ անցմանը խթանելուն և կլիմայի փոփոխության դեմ գործողություններ իրականացնելուն: Դա հնարավոր է հիմնվելով «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի և «Եվրոպական կանաչ գործարքի» վրա՝ ԵՄ քաղաքականության և կարգավորումների ներդաշնակեցմամբ` ՀՀ Կառավարության, միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի և այլ շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության միջոցով: Մինչ այժմ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը գրանցել է մի շարք շոշափելի արդյունքներ, ներառյալ վերջերս ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացված Հայաստանի 2021-2030 Ազգային մակարդակով սահմանված հավակնոտ գործողությունները»:

ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունություն պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանն ընդգծեց. «ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը աջակցում և խթանում է ԵՄ կանոնակարգերի հետ իրավական ներդաշնակեցման այս ճանապարհային քարտեզի գործողություններին և աշխատում է առավել ընդլայնված կարողությունների զարգացման ուղղությամբ, ի նպաստ Փարիզյան համաձայնագրի իրագործմանը, կայուն զարգացմանը և կանաչ վերականգնմանը։ Այս ծրագիրը կլիմայական քաղաքականության մշակման եզակի նախաձեռնություն է և միևնույն ժամանակ դյուրացնում է ԱլԳ երկրների միջև կապերի հաստատմանը` կիսելու իրենց փորձը ԵՄ կարգավորումներին իրենց քաղաքականությունները ներդաշնակեցնելու, ԱՍԳ-ների, Ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունների և այլ ոլորտային քաղաքականություններում կլիմայի ինտեգրման ուղղություններով»:

Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչներ Սվետլանա Ժեկովան և Մարիա Պուրզները ներկայացրեցին բացերի վերլուծության արդյունքները, և ԵՄ կլիմայական օրենսդրությանը մոտարկելու և ջերմոցային գազերի կադաստրի զարգացման ճանապարհային քարտեզները: ԵՄ կլիմայական օրենսդրությանը մոտարկման և ազգային ՉՀՀ համակարգի մշակման վերաբերյալ առաջարկությունների կատարումը երկարաժամկետ ազդեցություն կունենան Հայաստանում Փարիզյան համաձայնագրի իրականացման գործընթացի վրա:

Միջոցառումն արդյունավետ էր ոչ միայն առաջարկվող ճանապարհային քարտեզների ներկայացման տեսանկյունից, այլ նաև` օգտակար քննարկման առիթ հանդիսացավ մասնակիցների միջև կիսելու իրենց մտքերն ու մտահոգությունները թեմայի շուրջ: Շահագրգիռ կողմերի ​​և մասնագետներ առաջարկությունները հիմք կծառայեն  հետագա աշխատանքներում դրանք հաշվի առնելու նպատակով։

 

Հուլիս 2021 ԵՄ-ն աջակցում է Հայաստանին համաձայնեցնելու երկրի օրենսդրությունը ԵՄ կլիմայական օրենսդրությանը եվ զարգացնելու Փարիզյան համաձայնագրով սահմանված թափանցիկ հաշվետվողականության կարողությունները Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում գնահատվել է պետական սեկտորում ԿՓ հարմարվողականությանն առնչվող կարողությունների զարգացման դասընթացների անհրաժեշտությունը Կարդալ ավելին
Հունիս 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ ջրային ոլորտի հարմարվողականության պլանի մշակման հարցերով հերթական աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2021 ԵՄ-ն Կլիմայի համար ծրագրի ներքո Հայաստանում հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության եվ անտառտնտեսության ներուժի գնահատումն ի նպաստ կլիմայի փոփոխության մեղմման նպատակների իրականացմանը Կարդալ ավելին
Հունիս 2021 Գիտական ներուժը ի նպաստ կանաչ էներգիայի զարգացման Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (38)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (32)
ԵՄ կլիմայի համար (28)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)