22 ապրիլի 2021

Այսօր ՀՀ Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։ Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը:

2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի  Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:

«ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ն կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին հավակնոտ գործողությունների իրականացման հարցում: Այսօր մենք մեր հավաքական ներդրումն ունեցանք արձագանքելու գլոբալ կանաչ աճին միտված ընդլայնված հավակնություններին», - նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 -ով նվազեցնելու մասին։

ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրում­ները, որը 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։

Վերանայված՝ 2021-2030թթ․ ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետ­ները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետու­թյունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված:

Վերանայված  ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:

Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։

 

Ապրիլ 2023 Արևելյան գործընկերության երկրների կլիմայական ինտեգրման փորձն ու մարտահրավերները քննարկվեցին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների ՉՀՀ համակարգը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում կայացավ «Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկում և գնահատում» դասընթացը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 Պլանավորումից մինչև իրականացում. հարմարվողականության քաղաքականությունները քննարկվեցին տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Մարտ 2023 Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (26)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (47)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (11)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (0)