14 օգոստոսի 2018

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի նպատակներով պայմանավորված՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), գերմանական KfW բանկի և Ազգային հիփոթեքային ընկերության միջև կնքվել է եռակողմ հուշագիր՝ Հայաստանում շենքերի Էներգաարդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով։

Հուշագիրը նախատեսում է համատեղ գործողությունների լայն շրջանակ, այդ թվում՝ խորհրդատվական աջակցություն Հայաստանի ֆինանսական կառույցներին շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի հավաստագրման և ֆինանսավորման հարցում, տեխնիկական աջակցություն կառուցապատողներին՝ էներգաարդյունավետ շենքերի նախագծման և կառուցման վերաբերյալ, բազմաբնակարան շենքերի և առանձնատների էներգաարդյունավետության բարձրացման համատեղ պիլոտային նախագծերի մշակում և իրականացում։ Նախատեսվում է պիլոտային նախագծերը իրականացնել մինչև երեք բազմաբնակարան շենքերում։

ՄԱԶԾ-ն աջակցելու է ներկայում KfW բանկի ֆինանսավորմամբ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող՝ ՀՀ-ում բնակարանային ֆինանսավորման ծրագրի իրականացմանը։

ՄԱԶԾ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տների էներգաարդյունավետության ցուցանիշների գնահատում, կառուցապատողների և բազմաբնակարան շենքերի ընտրության չափորոշիչների մշակում և այլն։

Հոկտեմբեր 2018 Մասնակցություն Ռուսաստանյան էներգետիկ Շաբաթի 2018 աշխատանքներին Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2018 Հայաստանի և Լիբանանի միջև կայացավ փորձի փոխանակում Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2018 Լուսավորության սարքեր ՀՀ բնապահպանության նախարարության համար Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2018 Կայացել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի խորհրդի նիստը Կարդալ ավելին
Օգոստոս 2018 Գործընկեր լաբորատորիաների հայեցակարգը և ընտրությունը, աշխատաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (6)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (14)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)