10 օգոստոսի 2021

«Նոր էներգետիկայի» ոլորտի զարգացման և բարենպաստ քաղաքականության, ֆինանսավորման գործիքների և տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ քննարկվեց պետական հաստատությունների, մասնավոր ընկերությունների և անհատ խորհրդատուների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցության շրջանակում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ի դեմս Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության։ Սույն միջոցառման նպատակն էր քննարկել պետություն-մասնավոր գործընկերության  հնարավորությունները և բացահայտել մասնավոր հատվածի ներգրավվածության խոչընդոտները կլիմայի փոփոխության օրակարգի և մասնավորապես Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործընթացներում։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը բացման խոսքում մասնավորապես նշեց «Սա շատ կարևոր նախաձեռնություն է քաղաքականության խթանների և կառավարության ու միջազգային գործընկերների կողմից տրամադրվելիք աջակցությանը վերաբերող քննարկումներին ներգրավել Հայաստանի ջերմոցային գազերի արտանետումների շուրջ 70-ի համար պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներին»։

«Մենք մեկնարկում ենք քննարկումների շարք, ինչի նպատակն է ներգրավել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ոլորտի բացահայտված կարիքների վրա խարսխված քաղաքականության մշակմանը։ Հասկանալի է, որ ձեր մասնակցությունն առանցքային է նաև կլիմայական դիմադրողականությանը միտված ներդրումային ծրագրերի շուրջ մասնավոր հատվածի մասնակցության ապահովման տեսանկյունից», շեշտեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը։

Քննարկումների ընթացքում արևային ծրագրեր իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հատուկ ընդգծեցին կուտակային հզորությունների կառուցման կարևորությունը էներգետիկ համակարգի կայուն շահագործման համար, ինչպես նաև կարևորեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում սակագնային քաղաքականության բարեփոխումների ու ինքնավար արտադրողների համար զարգացման երկարաժամկետ հեռանկարի ապահովման հարցերը, որպես «նոր էներգետիկայի» ոլորտի զարգացման համար առանցքային նախապայմաններ։

Նախատեսված է ևս 5 սեմինար-խորհրդակցության անցկացում՝ խորհրդատվական ընկերությունների, գործարար ասոցիացիաների, բանկային և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։

 

*********

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվող «Մասնավոր հատվածի դերը ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման գործընթացում» սեմինարների շարքն իրականացվում է «Ալֆա Փարթներս» ՍՊ ընկերության կողմից, որը մատուցում է կլիմայական ծրագրերի խորհրդատվական ծառայություններ։ ԱՍԳ գործընկերության պլանը միտված է համակարգել երկրի մակարդակով ԱՍԳ-ի իրականացումը և միջազգային իրականացնող մարմինների միջոցով օժանդակել Հայաստանին ԱՍԳ-ի իրականացման գործընթացում։

 

 

 

Հոկտեմբեր 2021 Դոնոր կազմակերպությունների ներկայա­ցուցիչներին ներկայացվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրագործմանը միտված քննարկումների միջանկյալ արդյունքները Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 Հայաստանի հարմրավողականության ազգային ծրագիրը ներկայացվել է ՄԱԿ-ի ԿՓՇԿ քարտուղարություն Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Ա.Ք. քոլեջի սաների համար կազմակերպվել է սեմինար ՀՀ գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության և հարմարվողականության վերաբերյալ Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2021 ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ընդլայնում է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների եվ ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2021 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում մեկնարկել է դպրոցականների համար նախատեսված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» խորագրով մրցույթը Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (37)
ԵՄ կլիմայի համար (33)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (0)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (1)