07 ապրիլի 2022

Ապրիլի 5-ին ամփոփվեցին «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության արդյունքները: Միջոցառումը կազմակերպել էին Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագիրը՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում և ՀՀ շրջակա միջավայրի նախարարութունը՝ ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ: Մրցանակաբաշխության կազմակերպչական գործընթացը համակարգում էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպությունը:

«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» մրցանակաբաշխության նպատակն էր ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և ստեղծել հարթակ լավագույն փորձի փոխանակման ու համագործակցությունների խթանման համար: Մրցանակաբաշխության ընթացքում ստացված բոլոր ծրագրերը և լուծումները կընդգրկվեն և կհրապարակվեն միջոցառման էլեկտրոնային գրքույկում:

Մրցանակաբաշխության փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետի ժ/պ Էռնա Անտոնյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը, Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության փոխդեսպան Մուհամմադ Սալահը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում ստացված 100 մասնակցության հայտից 6 լավագույն նախագծերի հեղինակներն արժանացած մրցանակների:

  • Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ

Աստղինե Պասոյան՝ «ԵՄ հանուն Հայաստանի կայուն Էներգետիկայի» ծրագիր

  • Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ

Նունե Սարուխանյան՝  «Ուսուցումներ» և «Ֆերմերային դաշտային դպրոցների ստեղծում» փոքր դրամաշնորհային նախագծեր

  • Կլիմայական խնդիրների լուսաբանում

Անահիտ Թարխանյան՝  «Կանաչ էներգիան՝ կայուն եթերի ուղեկից» նախագիծ

  • Կլիմայական կրթությունը բոլորի համար

Հռիփսիմե Մկրտչյան՝ «Աղբ չէ» ակցիաների իրականացում

  • Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ

Նունե Հարությունյանը և իր կանանց թիմը՝ ԵՄ հանուն շրջակա միջավայրի տարածաշրջանային ծրագիր «Ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության ծրագիր

  • Երիտասարդները կլիմայական գործողություններում

Դիանա Բադեյան՝  «Ապագա առաջնորդների ծրագիր» նախագիծ

 

 

Մրցանակաբաշխության նկարագիրն ու կանոներր հասանելի են այստեղ:

Ապրիլ 2023 Արևելյան գործընկերության երկրների կլիմայական ինտեգրման փորձն ու մարտահրավերները քննարկվեցին ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել է կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման քաղաքականությունների և միջոցառումների ՉՀՀ համակարգը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 ՄԱԶԾ-ԳԷՀ CBIT ծրագրի շրջանակում կայացավ «Հայաստանում կլիմայի փոփոխության հարմարվողականության մշտադիտարկում և գնահատում» դասընթացը Կարդալ ավելին
Ապրիլ 2023 Պլանավորումից մինչև իրականացում. հարմարվողականության քաղաքականությունները քննարկվեցին տարածաշրջանային աշխատաժողովում Կարդալ ավելին
Մարտ 2023 Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումները ու դրանց կայունության ապահովման լուծումները Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (26)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (82)
ԵՄ-ն կլիմայի համար (47)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (11)
Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով (0)
Կլիմայական խոստում - խոստումից ազդեցություն (0)