Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով

Համաժողովի մասին

«Էներգիա ապահով ապագայի համար - Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն»

Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհուրդը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը սիրով տեղեկացնում են, որ ս.թ. նոյեմբերի 26-27-ին ք. Երևանում կանցկացվի «Էներգիա ապահով ապագայի համար – Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովը:

Ավանդական դարձած այս ընդգրկուն գիտա–գործնական հարթակը կազմակերպվում է ք.Երևանում 2003 թ-ից Հայաստանի ակադեմիական և պրակտիկ գործիչների ոչ ֆորմալ միավորման՝ Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի նախաձեռնությամբ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի, ԱՄՆ պետդեպարտամենտի, Հունաստանի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների, KfW բանկի, տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների և կամավոր օգնականների մասնակցությամբ:

Բացի տեղացի մասնակիցներից համաժողովին ակտիվ մասնակցություն են ունեցել օտարերկրյա ակադեմիական և գործնական ոլորտի ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Արգենտինայից, Բելառուսից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իրանից, Իտալիայից, Հունաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից (Թայվան), Ռումինիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Ուկրաինայից: Համաժողովի թողարկումները (2003) (2005) (2007) (2009) (2013) (2015) ծառայում են որպես ոլորտի մասնագիտական տեղեկատվության արժեքավոր աղբյուր:

Ընդարձակ օրակարգով նախատեսված լիագումար նիստերի, թեմատիկ նստաշրջանների, սեմինարների, քննարկումների, նմուշների ցուցադրության, գործարար հանդիպումների և այլն միջոցով, համաժողովի մասնակիցները բացառիկ հնարավորություն կստանան գնահատելու շուկայի միտումները Հայաստանում և աշխարհում, քննարկելու ընթացիկ քաղաքականությունը,  ներկայացնել նորագույն տեխնոլոգիաները և ժամանակակից լուծումների լավագույն փորձը և վերլուծությունը, քննարկելու բաշխված գեներացման և ցածրածխածնային տնտեսության զարգացման հիմնախնդիրները՝  կազմելով լիարժեք պատկերացում ոլորտի զարգացումների մասին:

Գիտաժողովի զեկուցումները հասանելի կլինեն նաև վեբինարի միջոցով:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ համաժողովին մասնակցությունն անվճար է: Գրանցված մասնակիցները կստանան համաժողովի մասնակցի փաթեթը և համաժողովի բոլոր ծրագրային միջոցառումներին մասնակցելու իրավունքը, սուրճի և ճաշի ընդմիջումներին անվճար կօգտվեն ճաշարանից:

Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել Համաժողովին, ներկայացնել տեսական և գործնական աշխատանքներ՝ զեկուցումներ և նմուշներ: Ներկայացված նյութերը կգրախոսվեն Համաժողովի Միջազգային գիտական կոմիտեի կողմից և կհրապարակվեն տպագիր և էլեկտրոնային տեսքով:

Ընդլայնված ամփոփագրերի (թեզիսների) ներկայացման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է: Ամփոփագրերի ներկայացման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մասնակցության հայտերիի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 10-ն է: Տեղերի քանակը սահմանափակ է: Հայտի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Ցուցանմուշների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 20-ն է: Ցուցանմուշների ներկայացման ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաժողովի ժամանակացույցի, ծրագրի, մասնակցության և նյութերի ներկայացման կարգի, ինչպես նաև այլ տեղեկատվություններ ստանալու համար հետևեք կայքի թարմացումներին և էլեկտրոնային հաղորդագրություններին:

Կազմակերպիչները սիրով կդիտարկեն համաժողովի ծրագրին, կազմակերպման ձևի և օրակարգի մասին Ձեր առաջարկությունները, որոնք կարող եք մեզ ուղարկել ircec-vii@energinst.am էլեկտրոնային հասցեով:

 

Կազմակերպչական եվ գիտական կոմիտե

О Конференции

VII Международная конференция по возобновляемым и чистым источникам энергии

О Конференции // Представление Работ // Заявка на Участие // Представление Экспонатов // Организационный Комитет и Научный Совет Конференции

Համաժողովի օրակարգ

Նոյեմբերի 26-27

Համաժողովի օրակարգ

Զեկույցներ

Համաժողովին ներկայացվեց շուրջ 23 զեկույց։

Ներկայացված զեկույցներ  (Ձեր փնտրած զեկույցը տեսնելու համար սեղմե՛ք վերնագրերի հղումների վրա)

Ինչպես անցավ համաժողովը

Համաժողովի արդյունքների մասին

Համաժողովի լուսաբանում

Հրապարակումներ