Քաղաքային 'կանաչ' լուսավորություն
Հայաստանում 12 քաղաքները ապահովում են ազգային ՀՆԱ-ի 90-ը: Դրանց մրցունակությունն ու գրավչությունը էական է երկրի կայուն տնտեսական զարգացման համար: Համենայն դեպս քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքային ծառայությունների ապահովումը Հայաստանի մեծ և փոքր քաղաքներում լիարժեք չէ: Իրենց բնակիչների և հյուրերի համար ապրելու և աշխատելու և տնտեսական զարգացման համար ավելի մրցունակ պայմաններ ապահովելու համար` Հայաստանի քաղաքներն ակտիվորեն իրականացնում են արդիականացման նախագծեր` իրենց քաղաքային պայմանները բարեկարգելու համար:
Ծրագրի հիմնական թիրախը Քաղաքային լուսավորության սեկտորն է, որը ներառում է լուսավորության սարքավորումներ, որոնք կառավարվում և վճարվում են քաղաքապետարանների կողմից, ինչպիսիք են հանրային տարածքների լուսավորումը, քաղաքային շինությունների լուսավորում, քաղաքապետարանների սեփականություն հանդիսացող և քաղաքապետարանների կողմից շահագործվող շենքեր և շինություններ, օր.`վարչական գրասենյակներ, դպրոցներ, հիվանդանոցներ, քաղաքային կառույցներ, բազմաբնակարան շենքերի բակեր: Քաղաքային լուսավորությունը քաղաքապետարաններում ռեսուրս սպառող հիմնական սեկտորներից է, որն էլ երկար ժամանակ պատշաճ կերպով չի հասցեագրվել քաղաքային իշխանությունների կողմից: Այս սեկտորում առաջատար նշանակալի տեխնոլոգիաները էներգախնայողությունը և ջերմոցային (ՋԳ) մեղմման հնարավորությունները դարձրել են ծախսարդյունավետ: Լուսավորությունը ջեռուցումից հետո քաղաքային ՋԳ արտանետումների երկրորդ ամենամեծ աղբյուրն է, որը հասնում է արտանետումների մոտ 1/3-ին և կազմում է էլեկտրաներգիայի վճարների 50-ը: Հայաստանի քաղաքապետարանների քաղաքային լուսավորության ծախսերը (էլեկտրաէներգիայի ծախսերը և պահպանության ծախսերը) տարեկան հասնում են ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլար: Մայրաքաղաք Երևանը լուսավորության սեկտորում ունի ամենամեծ էներգասպառման և խնայողության ներուժը. այն երկրում սպառում է ողջ քաղաքային լուսավորության էներգիայի 90-ը , մոտավորապես 56,000 ՄՎտժ/տարի:
Ծրագիրը կիրականացնի մի քանի գործողություններ, որոնք կհանգեցնեն նախանշված արդյունքների և հնարավորություն կտան Հայաստանի մեծ քաղաքներում վերացնել էներգաարդյունավետ կանաչ լուսավորության խոչընդոտները: Առաջարկվող ծրագրի փոխկապակցված բաղադրիչներն են.
1. Քաղաքային կանաչ լուսավորության համար գիտելիք և կարողություններ
2. Քաղաքային կանաչ լուսավորության մասին քաղաքականություն և կարգավորիչ դաշտ` կենտրոնանալով էներգաարդյունավետ լուսավորության վրա
3. Քաղաքային կանաչ լուսավորության համար ֆինանսական և ինստիտուցիոնալ մոդելներ
4. Քաղաքային կանաչ լուսավորության ցուցադրական (պիլոտային) ծրագրեր
Իր նպատակին հասել է ներկայումս ավարտված՝ Ծրագրի նախապատրաստական փուլը (գնահատվել է «առանց միջոցներ ձեռնարկելու» գործունեության տարբերակը, կատարվել է Ծրագրի տրամաբանական շրջանակի վերուծությունը, ընտրվել են ինստիտուցիոնալ և ֆինանսական մոդելները, որոշվել է ցուցադրական նախագծերի իրականացման շրջանակը, Ծրագրի ընդհանուր ռազմավարությունը, մոնիտորինգի և գանահտման շրջանակը, մշակվել են բյուջեն և աշախտանքային պլանը), այսինքն, ԳԷՖ-ի գլխավոր գործադիր տնօրենը 2013թ. օգոստոսի 19-ին հավանություն է տվել լայնամասշտաբ ծրագրին, որը մեկնարկում է 2014թ. սկզբում: