ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը

Նախագծային փաստաթուղթ

Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ

Տարածաշրջանային ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ Զարգացման տրաստային հիմնադրամի և իրականացվում գործընկեր երկրներում ՄԱԶԾ գրասենյակների կողմից:

Տարածաշրջանային ծրագրի հիմնական նպատակն է էներգաարդյունավետության ազգային համակարգերի ներդրման հզորացման միջոցով նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Եվրասիական տնտեսական միության երկրներում, մասնավորապես, Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում և Բելառուսում: Ներբեռնել տարածաշրջանային ծրագրի փաստաթուղթը հայերեն, ծրագրի մասին հակիրճ տեղեկությունը՝ հայերեն և ռուսերեն:

Ծրագիրը հիմնականում կենտրոնանալու է ԵՏՄ տարածաշրջանում կարողությունների ձևավորմանը և աջակցությանը կառավարություններին, ստանդարտացման ինստիտուտներին, արտադրության, բաշխման, մանրածախ առևտրի, սպառողների և շրջակա միջավայրի շահագրգիռ կողմերին՝ նպաստելով էներգա­խնայո­ղության առավել հնարավոր ծախսարդյունավետ միջոցների կիրառմանը: Ծրագիրը կդիտարկի յուրաքանչյուր մասնակից երկրի համեմատական առավելությունը, կիրականացվեն առաջնահերթ միջոցառումներ` յուրաքանչյուր երկրի կողմից ծրագրի իրականացման նախընտրելի գործընթացների խթանմանն օժանդակելու նպատակով: Ծրագիրը կհիմնվի գործընկեր երկրներում ԷԱ ոլորտում ՄԱԶԾ-ի մի շարք նախկին և ընթացիկ գործողությունների վրա: Ծրագիրը նախատեսում է զգալի համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես տեխնիկական և խորհրդատվական աջակցության,  այնպես էլ տեխնոլոգիաների փոխանցման առումով: Տարածաշրջանային ծրագիրն ունի գործընկեր ծրագրեր Հայստանում՝ լուսավորության և շենքերի մասով, նաև Բելառուսում և Ղազախստանում  (հղումները ռուսերեն լեզվով են):

Ծրագիրը նաև, ըստ անհրաժեշտության, կնպաստի ԵՏՄ երկրների փորձաքննության ընթացակարգերի, ստանդարտների և պիտակների ներդաշնակեցմանը: Գործընկեր երկրներում Ծրագիրը ամենաբարձր ազդեցության ժամանակ, նախատեսում է ծախսարդյու­նավետ կերպով հասնել բնակելի և առևտրային ոլորտներում էներգիայի սպառման կրճատ­մանը, միջինում 78 մլրդ կՎտժ, և արդյունքում՝ ջերմոցային գազերի նվազեցմանը համեմատած բազային սցենարի հետ, մինչև 2030թ. ընդհանուր ծավալով 43 մլն տոննա CO2–ին համարժեք: Էներգաարդյունա­վետության ստանդարտների ներդրումը կնպաստի ընդհանուր շուկայի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և­ վերջնական նպատակի իրագործմանը, այն է՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Մասնավորապես, ծրագիրը նպաստելու է «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի լրամշակմանը և տեղայնացմանը, ինչպես նաև ԷԱ պիտակավորման համակարգի ներդրմանը, այնպես որ դա աջակցի էբերգաարդոյւնավետության արմատավորմանը բոլոր գործընկեր երկրներում:

Ղեկավար կոմիտե

Տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտե

Տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտե

Հսկում է ծրագրի իրականացումը և կայացնում որոշումներ ռազմավարական խնդիրների վերաբերյալ: ՏԾՂԿ անդամների առանցքային յուրահատուկ դերերը հատկորոշված են ստորև բերված սխեմայում: 

  • Գործադիր. խումբը նախագահելու համար ծրագրի համար պատասխանատու կառույցը ներկայացնող անհատ (ՄԱԶԾ երկրների գրասենյակների կառավարություն, առաջա­տարը՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ),
  • Ավագ մատակարար. շահագրգիռ այն կողմերի շահերը ներկայացնող անհատ կամ խումբ, որոնք ծրագրին տրամադրում են ֆինանսավորում կամ տեխնիկական աջակցություն: Ավագ մատակարարի առաջնահերթ գործառույթը խորհրդում ծրագրի տեխնիկական իրականաց­վելի­ու­թյան վերաբերյալ ուղղորդումն է (Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ և ՄԱԶԾ Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի գրա­սենյակ­ների կառավարչությունը),
  • Ավագ շահառու. ծրագրից վերջնականապես հիմնական շահողների շահերը ներկայացնող անհատ կամ անհատների խումբ: Ավագ շահառուի առաջնահերթ գործառույթը խորհրդում ծրագրի շահառուների տեսանկյունից ծրագրի արդյունքների իրականացումն ապահովելն է.
    • ՀՀ էներգետիկ նախարարների և բնական պաշարների նախարարություն (ՄԱԶԾ Իրականացնող գործընկեր ՀՀ-ում),
    • Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքի շահագործման պետական կոմիտե (ՄԱԶԾ Իրականացնող գործընկեր Ղրղզստանում),
    • Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտե,
    • Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարություն:

Ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Ղեկավար կոմիտեի առաջին նիստը

ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը կայացավ տեսակոնֆերանսի ձևաչափով 2018թ. մարտի 20-ին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում: Նիստին մասնակցեցին համագործակցող բոլոր երկրների ազգային գործընկերների և ՄԱԶԾ գրասենյակների ներկայացուցիչներ:

Նիստի նյութերն առկա են միայն ռուսերեն լեզվով:

Օրակարգը

Մասնակիցները

Արձանագրության նախագիծը

Սուրեն Գյուրջինյան. Ծրագրի կազմակերպական կառուցվածքի և գործողությունների ակնարկ

Անատոլի Շևչենկո. 2018թ. աշխատանքային պլանի նախագծի մասնրամասներ

Նորություններ / Իրադարձություններ