10 հուլիսի 2020

«Արցախի Հանրապետության կլիմայի փոփոխության հիմնահարցեր»-ը ներկայացնում է Արցախում կլիմայի փոփոխության գնահատման և կանխատեսման արդյունքները, որոնք կարևոր են կլիմայական ռիսկերի կառավարման համար, նաև տարածաշրջանի զարգացման պլանավորման, տնտեսության տարբեր ոլորտների և էկոհամակարգերի խոցելիության գնահատման և ադապտացիոն միջոցառումների մշակման համար: Ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կառույցներին առաջարկվում այստեղ ներկայացված տվյալներն օգտագործել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների լուծման համար որպես բազիսային տվյալներ: