20 մարտի 2020

Էներգետիկ հաշվեկշիռը հանրապետությունում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի ցուցանիշների գնահատման, փաստագրման և մոնիտորինգի արժեքավոր միջոց է:

Վիճակագրական տվյալների հավաքագրումը, մշակումը և էներգետիկ հաշվեկշռի կազմումն առաջին քայլերն են երկրի էներգետիկ իրավիճակի վերլուծության համար, ինչը հնարավորություն է տալիս գնահատել նախորդ միտումները և ձևավորել էներգետիկայի ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քաղաքականությունը: Էներգետիկ հաշվեկշռի տվյալները թույլ են տալիս գնահատել էներգաարդունավետության մակադակը տնտեսության տարբեր ճյուղերում և կենցաղային ոլորտում:

Հստակ և բազմակողմանի տեղեկատվության դերն անընդհատ աճում է և թույլ է տալիս չսահմանափակվել միայն որակական եզրակացություններով, այլ ստանալ էներգետիկ քաղաքականության քանակական գնահատականներ:

Ամբողջական տարբերակ՝  «Հայաստանի Հանրապետության 2018թ. Էներգետիկ հաշվեկշիռ»