03 մարտի 2021

Այս ուսումնասիրության նպատակն է կատարել տնային տնտեսությունների ջեռուցման վարքագծի խորացված գենդերային վերլուծություն` կանանց գլխավորությամբ (ԿՏՏ) և տղամարդկանց գլխավորությամբ (ՏՏՏ) տնային տնտեսությունների տիպաբանության հենքի վրա: Ուսումնասիրության արդյունքները կարող են օգտագործվել էներգաարդյունավետության (ԷԱ) ծրագրերի գենդերային բաղադրիչի ճշգրտման և թիրախային խմբերի հստակեցման համար: Որոշ եզրահանգումներ ու առաջարկություններ կիրառելի են նաև կանանց խոցելի խմբերի կարիքներին ՀՀ գենդերային քաղաքականության շրջանակում ԷԱ միջոցառումների ձևակերպման և ներառման համար: