16 սեպտեմբերի 2017

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության նախագիծ

ՀՀ ՋԳԱԿ հաշվետվության նախագիծը կազմվել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժան­դա­կությամբ իրականացվող «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի  երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՖ/00096445 ծրագրի շրջանակներում: Առաջարկություններ ստանալու նպատակով Հաշվետվության նախագիծը շրջանառվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում և ներկայացվել է շահագրգիռ գերատեսչություններին:

Հաշվետվության նախագծի՝ կայքում տեղադրումը այս փուլում պայմանավորված է շահագրգիռ և գործընկեր կազմակերպություններից առաջարկություններ ստանալու նպատակով: Առաջարկություններ/դիտողություններ ունենալու դեպքում խնդրվում է տեղեկացնել ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի թիմին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ climate@nature.am

Հաշվետվության նախագիծ_6,2 MB