30 ապրիլի 2021
«Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովի» նյութերը հրատարակվել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ իրականացվող «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում:
 
Համաժողովը նախաձեռնվել է Հայաստանի Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի կողմից` «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի աջակցությամբ:

Համաժողովի թեման էր՝ «Էներգիա ապահով ապագայի համար – Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն»