Հայ
Eng
ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով քառօրյա դասընթաց Այրումի երիտասարդների համար
22 նոյեմբերի 2021

ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կայացավ կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաներով քառօրյա դասընթաց Այրումի երիտասարդների համար

Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 17-ից 20-ը «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի և «Հզորացնելով երիտասարդների հմտությունները՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի զարգացման» «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի 8 բնակավայրի ավագ դպրոցների ավելի քան 20 սանի համար անցկացվեց «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը. ինչպես է վերջինս ազդում բնության և մարդու վրա և ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները» քառօրյա դասընթաց: 


Դասընթացի ընթացքում ՄԱԶԾ փորձագետները երիտասարդներին ներկայցրեցին կլիմայի փոփոխության գլոբալ միտումները, ազդեցություններն ու ռիսկերը, հարմարվողկանության և մեղմման անհրաժեշտությունն ու կարևորությունը, Հայաստանում առկա իրավիճակն ու կանխատեսումները, կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի ոլորտներում, մասնավորապես՝ գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների ոլորտներում անհրաժեշտ և կիրառելի հարմարվողականության միջոցառումները, ինչպես նաև լեռնային շրջանների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, սողանքային ռիսկերը, հակասողանքային միջոցառումները նաև սողանքների մոնիթորինգի ու կանխարգելման գործընթացում համայնքների դերը:


 



Կիսվել