07 նոյեմբերի 2022

«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում մեկնարկել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթացների շարքը: Դասընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կողմից և  նպատակ ունեն բարձրացնել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր հատվածում որոշումներ կայացնող անձանց իրազեկվածությունը կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանում առկա խոցելիությունների, ռիսկերի և հարմարվողականության հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել նրանց՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորման կարողությունները:

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք դասընթացներում նախատեսվում է ընդգրկել ՀՀ մարզերից առնվազն 150 մասնակից, այդ թվում՝ ՀՀ մարզպետարանների տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինների քաղաքացիական ծառայողներ, ՀՀ համայնքների ղեկավարներ, ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Դասընթացներն արդեն մեկնարկել են. 2022 թվականի նոյեմբերի 3-ին և 4-ին Շիրակի և Լոռու մարզերում անցկացվեց 6 ակադեմիական ժամ տևողությամբ երկու դասընթաց: Դասընթացները կազմակերպվել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից’ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացան Հայաստանում կլիմայի փոփոխությանը և կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտներում կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության գնահատումների արդյունքներին, կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանավորմանը համայնքային մակարդակում, տարածքային (մարզային) զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության և կլիմայական ռիսկերի կառավարման նկատառումների ինտեգրմանը և այլն: Մասնակիցներից 19-ը Շիրակի մարզից են, 16-ը` Լոռու մարզից:

Նմանատիպ դասընթացներ կկազմակերպվեն նաև մնացած 8 մարզերի ներկայացուցիչների համար:

 

Նոյեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարման խնդիրներն ու բարելավման հնարավորությունները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2022 Հայտնի են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի հաղթողները Կարդալ ավելին
Նոյեմբեր 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվում են մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրման դասընթացներ որոշում կայացնողների համար Կարդալ ավելին
Նոյեմբեր 2022 ՀՀ կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը» Կարդալ ավելին
Նոյեմբեր 2022 Դպրոցականների համար նախատեսված կլիմայի փոփոխության հարմարվողականության թեմաներով հերթական մրցույթը ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (25)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (77)
ԵՄ-ն կլիմայի համար (40)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (8)